06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարևորագույն փոփոխություններ՝ ի նպաստ բիզնեսի

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերերը:
Նախարարը նշեց, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա է այն մշակվել, որպեսզի հարկադիր կատարողները իրենց վարույթները իրականացնեն ավելի օպտիմալ՝ հնարավորինս քիչ խանգարելով բիզնեսի իրականացմանը:
«Առաջին կարևոր փոփոխությունը հետևյալն է. հարկադիր կատարողների համար որոշումների կայացման հստակ և միասնական ժամկետներ են սահմանվել: Այսինքն՝ օրենքում կային որոշակի որոշումներ կայացնելու վերաբերյալ ժամկետներ, իսկ որոշ որոշումների համար կային բացեր, այդ բացերը փակվել են: Երկրորդը հայցի ապահովման միջոցն է, երբ անձը դիմում է դատարան որոշակի հայցապահանջով և պահանջում է որպեսզի հայցի ապահովում իրականացվի պատասխանող կողմի գույքի վրա դրվելով արգելանք»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը նշեց, որ շատ հաճախ գույքի վերաբերյալ արգելանքը դրվում է հենց դրամական միջոցների վրա, ինչը նշանակում է, որ դատավարության ողջ ընթացքում պատասխանող կողմը զրկված է իր բնականոն բիզնեսն իրականացնելու հնարավորությունից:
Հիմա առաջարկվում է փոխել կարգը, և առաջին հերթին պետք է դրվի այլ գույքերի վրա. եթե դրանք առկա են, օրինակ անշարժ գույքի միջոցների վրա, և այդ արգելանքը ընդամենը կսահմանափակի օտարումը, բայց չի խանգարի բիզնեսին:
 «Հաջորդ կարևոր առաջարկությամբ, եթե առկա է գույք, որը կարող է ծածկել պահանջը, կատարողական գործողությունները պետք է ավարտվեն 15- օրյա ժամկետում՝ ի տարբերություն նախկին երկու ամսյա ժամկետի: Կարևոր հանգամանք եմ համարում, որ սահմանվել են էլեկտրոնային աճուրդի անցկացման ևս հստակ ժամկետներ և մի կարևոր դրույթ: Ըստ այդմ, եթե հարկադիր կատարողի գործողությունները վարչական դատարանում վիճարկվում էին, ապա, ըստ օրենքի, ինքնաբերաբար կատարողական վարույթը կասեցվում էր, ինչը առաջացնում էր շատերի մոտ գայթակղություն բերել ամենաանհիմն պատճառաբանությամբ բողոք հարկադիր կատարողի գործողության հետ կապված, որպեսզի կասեցվի կատարողական վարույթը»,-բացատրեց նա:
Նախարարը նշեց, որ դա ահագնացող չափերի էր հասել նման անհիմն բողոքների թիվը, ինչը թե դատարաններն էր ծանրաբեռնում, թե կատարողական վարույթներն էին կանգնում, հետևաբար այս դրույթը վերացվել է:
Վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց, որ շատ կարևոր փոփոխություն է սա: «Ես որքան հիշում եմ` բիզնեսը նաև բողոքում էր չափերի վերաբերյալ, պահանջի չափը այսքան է, արգելք են դնում շատ ավելի մեծ գումարի: Մենք այս փաստաթղթով դրան անդրադառնո՞ւմ ենք, թե՞ ոչ»,-հարցրեց նա: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այդ հարցը իրականում լուծված եղել է արդեն:

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ