Տեր իմ, տուր հանգստություն դիմավորելու այն, ինչ բերելու է եկող օրը
Տեր իմ, տուր հոգուս հանգստություն դիմավորելու այն ամենը, ինչ բերելու է եկող օրը: Տուր ինձ հնարավորություն ամբողջությամբ նվիրվել Քո Սուրբ կամքին: Օրվա ամբողջ ընթացքում, ամեն մի ժամին, բոլոր խոչընդոտներում աջակցիր ինձ: Այն ինչ կլսեմ օրվա ընթացքում սովորեցրու ինձ լսել ճիշտ և դատել բանական ուղեղով, որտեղ ամբողջությամբ Քո Սուրբ կամքն է: Իմ բոլոր խոսքերում ու գործերում ղեկավարիր իմ մտքերն ու զգացմունքները: Բոլոր անկայուն իրավիճակներում մի թույլ տուր մոռանալ, որ ամեն փորձություն Քո կողմից է ուղարկված: Սովորեցրու ինձ ուղիղ ու բանական գործել ընտանիքիս անդամների ու ընկերներիս հետ` ոչ ոքին ամոթով չթողնել ու չնեղացնել: Տեր իմ, տուր ինձ ուժ` հաղթահարելու եկող օրվա փորձություններն ու օրվա բոլոր իրադարձությունները: Սովորեցրու ինձ աղոթել, հավատալ, հուսալ, համբերել, ներել ու սիրել…
Նարեկ աղոթքների խմբի հանրագրից
Ռուզաննա Պետրոսյան