Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսին Երևան քաղաքի 45-ամյա բնակիչը, ով աշխատում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունում (ՓԲԸ), այլ հիմնարկում աշխատանքի ընդունելու համար […]





































