29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Վարչապետը ծանոթացել է «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի մասնակից ընկերությունների արտադրանքին ու ծրագրերին /ֆոտո/

Վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես,  շրջել  տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին, մատուցվող ծառայություններին, զարգացման ծրագրերին, առկա խնդիրներին: Ընկերությունները հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով, որոնք Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ և արդյունքները ներկայացնել կառավարություն: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի […]

Ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքը ստո՞ւմ է. պարզաբանում է Հելենայի մայրը

Henaran.am-ի խմբագրութուն զանգահարած Լուսինե Մյուլերրը հուզված էր: Նա զանգահարել էր, որպեսզի արձագանքի մեր հրապարակած .« Սա ստորություն է. ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքին տված գումարը հետ են վերցրել» հոդվածին: Լուսինե Մյուլերրը նշեց, որ բացահայտում է կատարվածը և որպես Հելենա Մյուլերրի մայր հայտնում, որ իր 18-ը նոր լրացած դուստրը կատարվածից հետո գտնվում է հոգեբանների հսկողության տակ: «Հելենա […]

Քրդստանը դեռ չի դիմել աշխարհին, որ ճանաչեն իր անկախությունը

Թուրք – քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Կարծես մենք ժամանակից առաջ ենք ընկնում ու հարցադրումն ենք անում ինքներս մեզ, որոնց դրական և բացասկան պատասխանները մեզ համար այս պահին բարենպաստ չեն լինելու: Քրդստանի անկախության հանրաքվեից հետո բոլորիս տանջում է մեկ հարց՝ Հայաստանը արդյո՞ք կճանաչի Քրդստանի անկախությունը: Բայց մինչև այդ հարցին […]

Թուրքիայի ԱԳՆ-ը՝ թուրք գործիչների՝ Արցախ կատարած այցից

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է թուրք մտավորականների ու հասարակական գործիչների՝ սեպտեմբերի 22-ին Արցախ կատարած այցին: ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված գրություննը վերնագրված է «ԱԳՆ խոսնակ Հյուսեյին Մյուֆթուօղլուի պատասխանը  Ադրբեջանի օկուպացված հողեր կատարած այցի մասին հարցին»: Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան արդեն քառորդ դար Ադրբեջանի հետ համերաշխության մեջ է գտնվում՝ վերջինիս «հողերի 1/5-ի օկուպացիային վեջ դնելու […]

Ադրբեջանական զորամասերից մեկում սպանվել են 3 զինծառայողներ

«Ադրբեջանական ընդդիմադիր աղբյուրներից հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 27-ին` ժամը 07-ի սահմաններում, Նախիջևանի Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Սադարակ գյուղի բնակիչ Բահրուզ Փարվիզ օղլու Ջալիլբեյլիի (Cəlilbəyli Bəhruz Pərviz oğlu) կողմից սպանվել են 3 զինծառայողներ։ Սպանվածների տվյալներն են՝  – ավագ լեյտենանտ Նահիդ Քյարիբ օղլու Աբբասով (Abbasov Nahid Qərib oğlu, Ղարադաղի շրջանի բնակիչ)  […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ: «Գորիկ Հակոբյանը իր ողջ աշխատանքային գործունեությունը նվիրեց մեր երկրի և ժողովրդի ապահովությանն ու անվտանգությանը՝ իր երկարամյա աշխատանքի ընթացքում դրսևորելով մեծ նվիրվածություն և մասնագիտական բարձր որակներ: Նրա կորուստը կրկնակի ցավալի է […]

Մահացել է Գորիկ Հակոբյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո 71 տարեկանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ  տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։ Գորիկ Գուրգենի Հակոբյանը ծնվել է փետրվարի 11-ին, 1946թ., Գյումրիում:  1970-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։ 1991-1995 թթ. – […]

Ռասիստական հարձակումների հետևանքով Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  կրոնական խորհդի հայազգի անդամ Մուրաթ Մըհչըն  հայտարարել է, որ Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է: Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի՝  այդ ամենի պատճառը նա համարում է այն, որ վերջին ժամանակներս Թուրքիայում աճել է դպրոցների վրա խտրականության հողի վրա գործած հարձակումները: Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի Թուրքիայի […]

«Մենք անպիտան հողեր չունենք, հանձնելու հող չունենք…» /տեսանյութ/

«Էդվարդ Նալբանդյանը անպիտան հող ասելով՝ նկատի է ունեցել Արցախի համար վտանգավորություն չներկայացնող տարածքները: Բայց ասեմ, որ մենք անպիտան հողեր չունենք ու սա բազմիցս անգամ ասվել է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը, հավելելով, որ դեռ պետք է միջազգային ատյաններում բարձրացնենք Կարսի, Արդահանի, Իգդիրի հարցը: «Մենք հանձնելու բան չունենք, մենք հետ բերելու բաներ ունենք: […]

Սենատի հատկացումների հանձնաժողովը շարունակական ֆինանսավորում է ապահովում Արցախի համար

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2018 ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրինագիծը, որը շարունակական ֆինանսավորում է ապահովում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) համար: «Հանձնաժողովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրել նախորդ ֆինանսական տարիներին համապատասխան գումարների չափով և հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար»: Հանձնաժողովը կոչ է անում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի