11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է ԵՄ-ից․ Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրամիությունից (ԵՄ):

Ըստ թուրքական  «Aydinlik» լրատվակայքի՝ Յունկերը այդ մասին ասել է գերմանական   «Bild» պարբերականի հետ զրույցում:

Նա, խոսելով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մասին, շեշտել է, որ չպետք է թույլ տալ Անկարային եվրաանդամակցության հարցում ունեցած անհաջողությունները բարդել ԵՄ-ի վրա:

«Թուրքիայում  մի մեծ շերտ կա, որ Եվրոպայի կողմնակից է, հենց այդ շերտին էլ պետք է ուժեղացնենք և չհիասթափեցնենք»,-ասել է Յունկերը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր. «Պարզ հայտարարում եմ, որ այս գործընթացը դադարեցնեղը, սրբիչ նետողը մենք չենք լինելու: Իրականում մենք Եվրամիությանն անդամակցելու կարիք արդեն չունենք: Եթե ԵՄ-ն ուզում է թռիչք կատարել, ապա դրա միակ ճանապարհը Թուրքիային անդամ դարձնելով տնտեսապես և մշակութապես ընդարձակվելն է: Եթե ԵՄ-ն դա անի, ապա մենք ուրախ կլինենք Եվրոպայի ապագայի մեջ ներդրում ունենալու համար: Եթե ԵՄ-ն այդպես չանի, մեզ համար կարևոր չէ: Մենք կշարունակենք առաջ շարժվել մեր ճանապարհով»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ