21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սարսափելի չէ, մտահոգիչ չէ. պատգամավորը՝ պետական պարտքից (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում ՝ արտաքին պետական պարտքի համար պետք չէ անհանգստանալ, թիվը մտահոգիչ ու սարսափելի չէ: Այս մասին նա նշեց ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե պետական բյուջեի նախագծով կրկին առաջարկվում է պետական պարտքն ավելացնել, արդյոք սա մտահոգիչ չէ. 
 
 «Մտահոգիչ չէ։ Շատ զարգացած երկրներում ՀՆԱ-ի և արտաքին պարտքի հարաբերակցությունը շատ ավելի վատ է, քան մեզ մոտ»։ Ի դեպ, պատգամավորի համոզմամբ՝ պարտքի միջոցով ձեռք բերված գումարները պետությունը ներդնում է այնպիսի տեղերում, որտեղից ստացված տնտեսական արդյունքը միանգամից տեսանելի չէ։ 
 
«Արտաքին պարտքի մեծ մասը ենթակառուցվածքերի վրա է գնում, որի արդյունքը միանգամից չես կարող տեսնել», – նշեց նա։
 
Դիտարկմանը, թե այդ դեպքում արդյոք գոհ է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ընթացքից, պատգամավորը նշեց, որ թեև ինքը մասնագիտական եզրակացություններ չի կարող անել, բայց ճանապարհն ընդհանուր առմամբ հարմարավետ է համարում։
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ