13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Սոսեն որոշում է կայացրել ապրել Արցախում

Քույրս՝ Սոսեն, որոշում է կայացրել ապրել Արցախում։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սոսեի քույր Գոհար Բալասանյանը։ Նա նշել է, որ Սոսեն Արցախը չի լքի։ Հիշեցնենք, որ Սոսեն մասնակցել է 44-օրյա պատերազմին և վիրավորվել։ Նրա հայրը՝ Գրիգոր Բալասանյանը, զոհվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Ադրբեջանը կալանավորել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը։ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դավիթ Մանուկյանը եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը, արցախյան պատերազմի մասնակից։ Դավիթ Մանուկյանը ԱԺ պատգամավոր Գեղամ […]

Եվլախում ավարտվել է հայերի և ադրբեջանցիների հերթական հանդիպումը

Եվլախ քաղաքում ավարտվել է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների՝ ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրվելու հարցերը։

Google-ը քարտեզից ընդհանրապես հանել է Արցախի բնակավայրերի հայկական անվանումները

Google ինտերնետ ռեսուրսը խմբագրել է Ադրբեջանի քարտեզը՝ վերացնելով հայկական բոլոր տեղանունները Ղարաբաղի տարածքից։ Նախկինում Google-ը միաժամանակ երկու տեղանուն էր նշում՝ հայկական (Ստեփանակերտ, Մարտունի, Մարդակերտ…) և ադրբեջանական (Խանքանդի, Խոջավենդ, Ագդերե)։ Չնայած ադրբեջանցի օգտատերերի և հասարակական կազմակերպությունների բազմաթիվ բողոքներին՝ Google-ը պահպանել էր բնակավայրերի կրկնակի անվանումը։ Այժմ տեղանունները տրվում են բացառապես ադրբեջանական տարբերակով։

Ադրբեջանցիները հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կմնա իշխանության ղեկին, որովհետև նա իրենց ափի մեջ է․ թուրք լրագրող

«Ալ-Մոնիտոր» լրատվական կայքի թուրք լրագրող Ամբերին Զամանն իր X-ի էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին և ադրբեջանցիների ակնկալիքներին՝ մեջբերելով իր գործընկերոջ խոսքը։ Նա մասնավորապես գրել է, որ Նախիջևանից CNN Türk-ի հաղորդավար Ֆուլյա Օզթուրքն ասում է, որ ադրբեջանցիները ջերմեռանդորեն հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կմնա իշխանության ղեկին, «որովհետև նա մեր ափի մեջ է, մենք նրան ենթարկեցրել ենք»:

Արցախից բռնի տեղահանված շուրջ 93 հազար անձ է ժամանել Հայաստան

Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91 448 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93 000-ի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 69 916։

Կոչ ենք անում միավորվել՝ Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող այլ գերիներին ազատելու համար․ «Մանթաշյանց» գործարարների միություն

Ռուբեն Վարդանյանն աշխարհի ամենահայտնի հայ գործարարներից է, ով խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրի տնտեսական, կրթական, բիզնես մշակույթի ձևավորման գործում։ Կոչ ենք անում բոլոր Հայաստանի և Սփյուռքի կառույցներին միավորվել հասնելու համար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում պահվող այլ գերիներին ազատելու գործին: «Մանթաշյանց» գործարարների միություն

Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների հետագա աշխատանքը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկով

Բաքվի հետ քննարկման առարկա կդառնա արդեն իսկ Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների աշխատանքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առայժմ դժվար թե որևէ մեկը պատասխանի այս հարցին, քանի որ այժմ խոսքը առաքելության մասին է, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով […]

Ադրբեջանցիների կողմից գերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը. Նարեկ Սամսոնյան

Քիչ առաջ Արցախից Հայաստան եկող անցակետից ադրբեջանցիների կողմից գերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի