Ակնկալում ենք, որ պայմանագրի ստորագրումը կլինի մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Բանակցությունների թեման Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է եղել։ «Այսօր օգտակար բանակցություններ ունեցանք մեր գործընկերների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ»,- եռակողմ բանակցությունները մեկնաբանել է ՌԴ ԱԳ […]