01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Լուկաշենկոյի մեսիջը

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շատ պարզ հայտարարում է պատրաստ է ապահովել Ադրբեջանի անվտանգությունը, մասնավորապես Իլհամ Ալիևի իշխանությունը։ Այս «սուրբ» գործը կատարելու համար նա պատրաստ է զինել Ադրբեջանի զինված ուժերին։ Իմ կարծիքով Լուկաշենկոն շատ լավ գիտի, թե ում դեմ է զինում Ադրբեջանին, սակայն դա նրան չի խանգարում նման հայտարարություններով հանդես գալ։ Իհարկե չեմ կարծում, թե Ռուսաստանը […]

Ազգային ժողովի պատգամավորները ծանոթացել են հայրենական ռազմարդյունաբերության նորագույն արտադրատեսակներին

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային Ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմադյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերության մի շարք նորագույն արտադրատեսակներ, դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Ընդգծվել է, որ մարտական հերթապահության ընթացքում նոր […]

Երեք անձ ձերբակալվել է՝ ավազակությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու, օժանդակելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից կատարված հափշտակության հանգամանքները։ 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ առավոտյան, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից հափշտակվել […]

Մեծ է այն դերը, որը մշտապես վերապահված է եղել զանգվածային լրատվամիջոցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ  Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Անշուշտ, մեծ է այն դերը, որը մշտապես վերապահված է եղել զանգվածային լրատվամիջոցներին՝ որպես հանրության իրազեկվածությունն ապահովող կարևոր օղակի: Ձեր անկողմնակալ աշխատանքի շնորհիվ է, որ մարդիկ տեղեկանում են մեր առօրյայի բաղկացուցիչ բոլոր […]

Կրակոցներ դեմքին․ տեսախցիկը ֆիքսել է հայ տղամարդու սպանության պահը Մոսկվայում (տեսանյութ)

Մոսկվայում տեսախցիկները ֆիքսել են հայ տղամարդու սպանության պահը։ Ինչպես հայտնում է ren.tv-ն, կադրերում երեւում է, թե ինչպես է անհայտ անձը մոտենում տղամարդուն եւ առնվազն 5 անգամ կրակում։ Մի քանի գնդակ վնասում են տղամարդու դեմքը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում՝ Նովոսլոբոդսկայա փողոցում, այսօր սպանվել է հայ գործարար, 38-ամյա Գեորգի Ակոբջանովը։ Ոստիկանության վարկածով՝ սպանությունը վարձու մարդասպանն է իրականացրել։

Սիրելի ուսանողներ, կարող եք հարցեր տալ, դեռ չեմ խոսել գրքերից ու բուֆետից. ուսանողներին ուղղորդող ՇՊՀ ռեկտորի հանդիպումը

Այսօր ՇՊՀ ռեկտորի հետ ցանկացել  էին հանդիպել  բուհի  ուսանողները ու հանդիպմանը հրավիրել էին լրագրողներին: Բայց հանդիպումը սկսվելուց մի քանի րոպե հետո պարզ դարձավ, որ  ոչ թե ուսանողներն են ցանկացել հանդիպել ռեկտորին, այլ ռեկտոր՝ Սահակ Մինասյանն է ուզում  ելույթ ունենալ՝ փաստաթղթերի մի կապոց ձեռքին: 45 րոպե Սահակ Մինասյանը ներկայացրեց բուհում առկա խնդիրները՝ ֆինանսականից սկսած մինչև տարկետման […]

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր նշանակություն ունի․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանություն  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը կարևոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016 թ․  ապրիլին  Արցախի  դեմ  Ադրբեջանի  կողմից  սանձազերծված  ագրեսիայի արդյունքում։ Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 և 1995 […]

Մի կորցրեք ձեր վստահությունը. Քրիստոսը խոստանում է

Նույն ժամին Հիսուս Սուրբ Հոգու պարգևած ուրախությամբ ասաց. -Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, շնորհակալ եմ, որ այս բաները ծածկեցիր իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր պարզ ու համեստ մարդկանց: Այո՛, Հա՛յր, այդպես ուզեցիր դու: Իմ Հայրն ամեն ինչ տվել է ինձ: Ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը՝ բացի Որդուց, […]

«Դա մեզ համար հաղթանակ էր»

Ինչպես հայտնել ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Հիշեցնենք՝  կողմերը պայմանավորվել են    շփման գծում    լարվածությունը հնարավորինս  թուլացնելու վերաբերյալ, որպեսզի առաջնագծում չլինեն  զոհեր: Սարգսյանն ու Ալիեւը համաձայնել են  նաև  քայլեր ձեռնարկել բանակցությունների ակտիվացման համար։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԳԽ նախկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի