27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իրականում Հայաստանում իրավիճակ փոխելը հեշտ է. քաղտեխնոլոգ

«Փաստաթղթում չկա խնդիր, որ ատոմակայան չպիտի լինի Հայաստանում, խոսքը Մեծամորի ատոմակայանի ժամկետը լրանալու մասին է: Մենք հասկանում ենք, որ առանց ատոմակայանի մեծ խնդիր կունենանք, բայց դրա ժամկետն էլ լրանալու հետ խնդիր կարող ենք ունենալ: Ուշադիր կարդացեք փաստաթուղթը, այնտեղ չի ասվում, որ Հայաստանը չպիտի ատոմակայան ունենա»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղտեխնոլագ Կարեն Քոչարյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ համաձայնագրի փաստաթղթում ատոմակայանին վերաբերող կետից:

Ապա անդրադառնալով ՄԱԿ-ի կանխատեսումներին, որոնց համաձայն Հայաստանի բնակչությունը 2035 թվականին լավագույն դեպքում կկազմի  3.2 միլիոն, այն դեպքում, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 4 միլիոն բնակչություն ունենալու մասին էր խոսում՝  Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ նախագահը խնդիր է բարձարացնում, ասում է, որ պիտի ամեն ինչ անենք, որ լինի այդքան բնակչություն: «Յուրաքանչյուր երկրի ղեկավար դեմոգրաֆիկ խնդիր դնում է, Ռուսաստանում հիմա էլ է դրված այդ ծրագիրը: Նորմալ է, յուրաքաչյուր երկրի անվտանգության երաշխիքներից մեկն է դա, կկարողանան լուծել, թե ոչ, դա է խնդիրը»:

Ըստ քաղտեխնոլոգի՝ լուծել այս խնդիրը դժվար չէ, եթե տնտեսություն ու քաղաքական կյանքը լինեն նորմալ, ապահովեն հավասար պայմաններ բոլորի համար, խաղաղ վիճակ արցախյան հարցում: «Այսօր չունենք ոչ նա, ոչ նա, ոչ նա, 3-ն էլ չունենք այսօր, բայց չի նշանակում, որ 3 տարի հետո չի կարող փոխվել, աշխարհում շատ արագ է ամեն ինչ փոխվում: Իրականում Հայաստանում, որտեղ 2-3 միլիոն մարդ է ապրում, որ գիգանտ երկիր չէ, իրավիճակ փոխելը  հեշտ է, եթե կողքից չլինեն խանգարող օղակներ, շատ արագ կարող է վերականգնվել տնտեսական վիճակը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ