Նախագահն ընդունել է Եգիպտոսի ներդրումների և միջազգային համագործակցության նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրին, ով Հայաստանում է գտնվում Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ հայ և եգիպտացի ժողովուրդների միջև պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից՝ Հանրապետության Նախագահն […]





































