26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաքուն անհանգստացած է այս ծրագրով. «Հին Երևան» նախագծի հեղինակ

«Աշխատանքներն  ընթանում են,  փոսորակները արված են: Նախագծային աշխատանքները շարունակվում են: Ես միայն կարող եմ ասել, որ «Հին Երևան» նախագծի իրականացման համար մենք չենք քանդում կառույցներ», –  այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց  ճարտարապետ, «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը:
Կառավարության   որոշմամբ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը ճանաչվել է  հանրային գերակա շահ:  Տարածքում պետք է  իրականություն դառնա «Հին Երեւան» նախագիծը, բայց դրա իրականացումը դանդաղում է:

«Այս ծրագիրն, իսկապես, ծանր է: Խնդրում եմ՝ այն մի համեմատեք ձեր իմացած մյուս ծրագրերի հետ: Նշեմ, որ Բաքուն անհանգստացած է այս ծրագրով, քանի որ այս ծրագրով է’լ ավելի ենք ամրացնում այն փաստը, որ Երևանը մերն է ու հին է: Բայց, ցավոք, մեր հայրենակիցներից ոմանք այս ծրագիրն ըստ արժանվույն չեն կարևորում», – նշեց բանախոսը: 

Նա նկատեղ, որ ներդրողները ոգևորված են. Կառավարությունը ծրագրի ավարտի համար 5 տարի ժամանակ է տվել, բայց հնարավոր է` 4 տարվա ընթացքում  էլ աշխատանքները ավարտվեն: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ