22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին` օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում ` Հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը […]

Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել

Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսեւորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաեւ ականանետեր: Մասնավորապես` Մարտակերտի եւ Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ: Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որեւէ կորուստ չեն […]

ԱԱԾ-ում գաղտնի են պահում. Հրապարակ

Հատուկ քննչական ծառայության պետի նախկին տեղակալ Արմեն Նադիրյանը դարձյալ վերադարձել է ուժային համակարգ։ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Նադիրյանն զբաղվում էր փաստաբանությամբ, իսկ վերջերս դադարեցրել է լիցենզիան՝ պետական ծառայության հետ անհամատեղելի լինելու պատճառով։ Թերթի տեղեկություններով՝ Նադիրյանն աշխատանքի է անցել ԱԱԾ-ում, սակայն նրա պաշտոնը գաղտնի են պահում։ Ինքը՝ նախկին փաստաբանն էլ առաջվա պես հասանելի չէ, հեռախոսազանգերին արդեն […]

Հայաստանում ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը

Օրաթերթին հայտնի դարձավ որ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ։ Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է։ Օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին՝ 5607, 2013-ին՝ 5589, 2014-ին՝ 5685։ Իսկ ահա 2015 […]

Եւս 7 տարի՞. ի՞նչ է ակնարկում Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Սերժ Սարգսյանը հոկտեմ­բերի 24-իՆ այցելելով ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտ՝ հայտարարել է, որ հանձնարարել է մշակել հայ­կական բանակի արդիականացման յոթամյա ծրԱգիր՝ 2018-25 թվականների հա­մար։ Այն, որ հայկական բանակն ունի արդիականացման կենսա­կան Անհրաժեշտություն, աներկբա է, ինչպես նաեւ ան­վիճելի է Սարգսյանի հայտարարության այն դրույթը, որ ար­դիական բանակ ունենալու նախապայման է արդիական պետություն ունենալը։ Սակայն Սարգսյանի այդ հայտարարությունները […]

Նոր կամուրջ․ Արցախ-Մեքսիկա /տեսանյութ/

ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջնորդությամբ Արցախում գտնվող Մեքսիկայի խորհրադարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրադարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այցելության նպատակն է ավելի առարկայական ծանոթանալ Արցախի, նրա հիմնախնդրի ու ժողովրդի հետ։ Փորձել հասկանալ արցախցների կողմից մղվող պայքարի բովանդակությունը։

Գողականներին. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ի իր քաղաքա­կան ծրագրերի համար փորձում է մոբիլիզացնել Ռուսաստանի հայկական քրեական եւ գործա­րար ավելի մեծ շրջանակ։ Թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանի տարածքում վարչապետի շահերի պաշտպանության գործին լծվել են քրեական աշխարհում հայտնի Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն) եւ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)։ Թերթին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հայ համայնքի ոչ բոլոր ներկայացուցիչներն են պատրաստ լծվել Կարեն […]

Որոշել է հանձնվել Ադրբեջանին. Հայկական Ժամանակ

Սյունիքի մարզկենտրոն Կապանում բնակվող Անդրանիկ Գեւորգյանը պատրաստվում է հանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը այն բանի համար, որ Հայաստանում անարդարության զոհ է դարձել: Այս մասին այսօր Անդրանիկ Գեւորգյանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց armtimes.com-ի հետ զրույցում: Մենք հոկտեմբերի 20-ին ներկայացրել էինք Գեւորգյանի պատմությունը: Վերջինս հայտնել էր, որ 2014 թվականին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում խաբեությամբ ՀՀ երկու քաղաքացի իրենից 3100 ԱՄՆ […]

Արաբկիրցի տղամարդիկ Հրազդանի կիրճում մատուռ են կառուցում /տեսանյութ/

Երևանում, 110000-ից ավելի բնակիչ ունեցող Արաբկիր համայնքը կառուցվել է սովետական աթեիզմի տարիներին և մինչ օրս չունի և ոչ մի գործող եկեղեցի, մինչդեռ մի շարք արաբկիրցիներ վստահ են, որ սերն առ Աստված՝ մերօրյա մարտահրավերները հաղթահարելու միակ ճիշտ ուղին է: Հենց այս սկզբունքով  առաջնորդվելով է, որ 2003 թվականին, անվանի հայ, ժողովրդական բժիշկ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, բանաստեղծ Հովսեփ […]

Սերժ Սարգսյանը ծաղրում է Ալիեւին, կոնկրետ նպատակ ունի. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւի նյարդերի հետ է խաղում եւ ակնհայտորեն այդ ընթացքում կոնկրետ նպատակ է հետապնդում։ Թե ինչ նպատակ, առայժմ դժվար է ասել։ Բայց,որ նրա գործողություններում որոշակի տրամաբանություն կա, կասկածից վեր է։ ժնեւում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից անմիջապես հետո Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը ընդհանուր գծերով ներկայացրեց, թե ինչ են պայմանավորվել Ադրբեջանի նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի