19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նվազագույն աշխատավարձի բարձրացումն անխուսափելի է

«Աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է,  սակայն դրա համար տնտեսությունը պետք է աճ   գրանցի»,-  այսօր խորհրդարանում 2018-ի  բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Որևիցե մեկը չի ասում, որ անխուսափելի է նվազագույն աշխատավարձերի բարձրացումը՝ որպես սոցիալական գործիք։ Տնտեսությունը աճելուն զուգահեռ իր հետևից քաշելու է նաև աշխատավարձերը։ Երբ ժամանակի ընթացքում գործազրկությունը նվազում է, տնտեսությունը սկսում է նաև արտադրողականությունը մեծացնել, հետևաբար աշխատավարձերը կբարձրանան», – հայտարարեց Արամյանը։

Նախարարն ասաց, որ նվազագույն աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է, բայց դեռ  դժվար է ասել՝ դա երբ կլինի ու ինչպես։

«Ինչպես-ի պատասխանը շատ պարզ է՝ մեր քաղաքականությունը ասում է, որ ունենք այսօր խնդիր, չենք կարող վազել տասը հատ նապաստակի հետևից, պետք է թիրախավորենք մեկը կամ երկուսը, որպեսզի արդյունավետ լինի։ Վազեցիր տասը հատ նապաստակի հետևից, ձախողումները շատ են լինելու», – հայտարարեց նախարարը։

Կառավարության պաշտոնյայի խոսքով՝ իրենք խոստացել էին 2017-ին կայունացնել տնտեսությունը, 2018-ին ունենան զարգացման մեկնարկ և դրանից հետո երբ վստահ լինեն, որ իրենց ջանքերը արդարացված են, այն ժամանակ կմտածեն աշխատավարձերը, թոշակները բարձրացնելու մասին։

«Այդ ժամանակ ես թոշակառուի առջև ազնիվ կլինեմ և ես կասեմ՝ հիմա, եթե հինգ հազար դրամով բարձրացնում եմ քո թոշակը, որը բյուջեում ստեղծում է լրացուցիչ 25 մլրդ դրամի պահանջ, դա ես ի զորու եմ ներքին տնտեսական աճի հաշվին պերմանենտ ապահովել և ոչ թե վարկ եմ վերցնելու ու ձեր թոշակները վճարեմ», – նշեց նախարարը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ