30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափի յուրացում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկությունների հետևողական ուսումնասիրման արդյունքում բացահայտեցին պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպք։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ղ.-ն 2014-ից մինչ 2017 թվականն ընկած ժամանակահատվածում, քոլեջի դասասենյակները […]

Ներկոտած եվրոները Սամվել Բաբայանն է տվել. փողերի լվացման գործ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 9-ին շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների  գործով դատաքննությունը: Ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց և խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:  «Եղբայրս՝ Կարենը  ինձ տվեց 20 եվրոյանոց թղթադրամ կարմիր բծերը մաքրելու համար, ես դա փոխանցեցի Ժորա Զաքարյանին, դրանից […]

«Այս խմորը դեռ շատ ջուր է խմելու»

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար սպասելի էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը։ «Ագրամունտի հրաժարականում ոչ մի անակնկալ չկա, պարզ է, որ նա պետք է հեռանար։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես կարծում եմ, որ Ագրամունտի հրաժարականի կոնտեքստում ճիշտ կլինի, որպեսզի ԵԽԽՎ-ն որոշակի հետաքննություն սկսի, թե ինչ ծագումնաբանություն ունեն այն հայտնի որոշումները, որոնք, […]

Թալանել են «Կոնվերս» բանկի՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաճյուղը

Քիչ առաջ թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը. այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։ Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Անկարան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Գերմանիայի հետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն գերմանական Spiegel-ին հարցազրույց է տվել և հայտարարել,որ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Գերմանիայի հետ…”Ես պատրաստ եմ ջանքեր գործադրել դրա համար…Չկան պատճառներ,որ Թուրքիայի և Գերմանիայի միջև լինեն խնդիրներ,եթե նույնիսկ 2017 թ-ը դժվար տարի էր…”,-ասել է Չավուշօղլուն… Տեղի ունեցավ այն,ինչին շատերը սպասում էին…Թուրքիայի բռնապետ Էրդողանը,ով սրեց […]

«Ռուսական կողմը որոշակի վերահսկողություն է ունենալու Հայաստանի զինված ուժերի կոնկրետ ստորաբաժանման նկատմամբ»

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է, որ ՀԱՊԿ-ում խաղի կանոնները հասկանալի են իր համար, թեպետ այնտեղ էլ շատ հարցեր կան, բայց խորհրդարանի կողմից օրերս վավերացված ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի խաղի կանոնները չի հասկանում:  «Իմ հիմնական մտավախությունն այն է, որ, այս համաձայնագրով, փաստորեն, ռուսական կողմը որոշակի վերահսկողություն է […]

Քրեական գործեր են հարուցվել. ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ: Այսպես, ՀՀ քաղաքացիներ Օ. Ա.-ն և Հ. Դ.-ն ոստիկանությունում բացատրություններ են տվել այն մասին, որ 2017 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 00:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում իրենց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և նշված […]

Լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Հոկտեմբերի 7-ին Փ. ֆահրադյանը ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 11.00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնում իր լրագրողական մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ նույն կենտրոնի տնօրեն Զ. Մ.-ն, կենտրոնում բժշկուհի աշխատող նրա քույրը, ինչպես նաև Քարագլուխ համայնքի ղեկավար Ա. Ս.-ն խոչընդոտել են իր լրագրողական մասնագիտական գործունեությանը՝ […]

ՀՀԿ-ը սահմանափակում չի դնում

«Տարածել ենք հայտարարություն, կամ համայնքներ, որտեղ ընդհանրապես մենք ձեռնպահ ենք մնացել, և կան համայքներ, որտեղ որ հստակ «Հանրապետականն» առաջադրել է իր թեկնածուին: Բայց մենք որևէ սահմանափակում չենք դրել այդ թեկնածուների նկատմամբ, դա կլինի հանրապետական, անկուսակցական, որոնք ցանկություն կունենան մասնակցելու ընտրությանը»,-այսօր խորհրդարանում բրիֆինգների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե որոշ համայնքներում ՀՀԿ-ն […]

Հայաստանյան ոսկեգործները միջազգային «JUNWEX» էքսպոյից 580 միլիոն դրամի արտահանման պատվերներով են վերադարձել

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ոսկեգործական 5 ընկերություններ աշնանային «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսին 1.2 միլիոն դոլարի արտահանման պատվերներ են ստացել։ Հայկական ընկերությունները ցուցահանդեսի օրերին հիմնականում ռուսական մեծածախ գնորդների հետ կնքել են արտահաման 5 պայմանագիր, ևս 16-ը բանակցությունների փուլում են, որոնք էականորեն կավելացնեն «JUNWEX Moscow-2017»-ին կնքված արտահանման պայմանագրերի ընդհանուր ծավալը։ Հայկական թանկարժեք զարդերն ընդունվել են նաև ցուցահանդեսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի