16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Բաց նամակ

Կից ներկայացնում ենք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության բաց նամակը ՊՆ և ԿԳՆ նախարարներին, որում արտահայտում ենք մեր կարծիքը ակադեմիական տարկետման տրամադրման նոր կարքի վերաբերյալ։ Բաց նամակ Վիգեն Սարգսյանին և Լևոն Մկրտչյանին Անքննելի համարելով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտակությունն իր նպաստն ունենալու պետության պաշտպանության գործում, Ցավով ամրագրելով կրթության և պաշտպանության ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գոյությունը, Կարևորելով կրթության անընդհատությունը և […]

Ավտովթար Վրաստանում․ հայեր են տուժել

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09:28-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Մառնեուլիի շրջանի Սադախլո գյուղում «Subaru» մակնիշի 34 NF 330 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Եղիազարյան, ուղևորներ՝ Անուշ Հովսեփյան և Ռուդոլֆ Էլիխանյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին: Հայկ Եղիազարյանը դեմքի հատվածում ստացած վնասվածքներով և Անուշ Հովսեփյանը ձեռքի կոտրվածքով տեղափոխվել են Մառնեուլիի հիվանդանոց:

Եկեք շաբաթն սկսենք իրար կարիքների համար աղոթելով

Ամեն մեկս մի խաչ կրում ենք այս կյանքում ու կարևոր է, որ այդ խաչը կրենք հոժարությամբ և Աստծուն փառք տալով: Սա համբերություն է պահանջում: Պողոս առաքյալն աում է, «մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որի մեջ մեծ վարձատրության հատուցում կա: Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստուծո կամքը կատարելով՝ հասնեք նրա խոստմանը» (Եբրայեցիս 10:35-36): Եկեք շաբաթն սկսենք իրար […]

«Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգ՝ Խաչքարերի պուրակում

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շրջանակում այս տարի ևս մեծ ուշադրություն է հատկացվել երեխաներին: Մանկական հարթակները ողջ օրվա ընթացքում կգործեն Մանկական զբոսայգում, ինչպես նաև Խաչքարերի պուրակում: Մասնավորապես Խաչքարերի պուրակում անց է կացվում «Ես ու Երևանս» խորագրով տոնական ուրախ համերգը, որի շրջանակում բեմահարթակից ելույթներով հանդես են գալիս մայրաքաղաքի վարչական շրջանների երաժշտական, մշակույթի և ստեղծագործական կենտրոնների սաները, ինչպես […]

«Ներքևից էլ կարելի է բարեփոխումներ անել»

«Գիտե՞ք, թե ինչպես է զինկոմիսարիատում ռազմակաբժկական կամիսիան աշխատում: Հարցնում են՝ բողոք ունե՞ս, ասում է՝ ոչ, և այդպես որոշում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը` խոսելով «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկի մասին, համաձայն որի նորակոչիկների պիտանելիության վերջնական գնահատակնը պիտի տան պոլիկլինիկաները: Առաջարկվող փոփոխությունը ներկայացնելիս Պաշտպանության նախարար Վիգեն […]

Երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլի յուրահատուկ համերգը՝ խաչատրյանական փառատոնի շրջանակներում

Հոկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կամերային երաժշտության երեկո էր. բեմում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլը։ Համերգը յուրահատուկ էր, քանի որ պղնձափողային անսամբլների ելույթներ ոչ հաճախ են տեղի ունենում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գալարափողահար Գարեգին Ղազարյանը նշեց, որ իրենք ստեղծել են փողային երաժշտական գործիքների ոչ սովորական համադրություն […]

Աղջիկը ցած է ընկել հսկայական բարձրությունից ֆոտոսեսիայի ժամանակ /ֆոտո/

Հարավային Կորեայից ուսանողուհին Բրիտանիայում ժայռից ընկել է՝ փորձելով թռիչքի ժամանակ լուսանկարվել։  23-ամյա Կիմ Խե Վոնը խնդրել է մեկ այլ զբոսաշրջուհու լուսանկարել իրեն ժայռի պռնկին՝ թռչելիս։ Սակայն նա կորցրել է հավասարակշռությունն ու 60 մետր բարձրությունից ցած է ընկել։  Գլխի շրջանում ստացած վնասվածքից աղջիկը տեղում մահացել է։   

Պատահարից 7 օր անց «ՎԱԶ-2106»-ի վարորդը մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղից դեպի Հրազդան ընթանալիս բախվել էր ճամփեզրի բետոնե կոնստրուկցիային, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.20-ին, վարորդը՝ 1965 թ. ծնված Մկրտիչ Կյուրեղյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Քննությունը շարունակվում է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի