Նալբանդյանը մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու Մինսկի խմբի համանախագահներին
Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն ասում է, որ Թուրքիան նոր չէ, որ տեսախցիկներ է տեղադրում իր սահմաններին, սակայն սովորաբար դա անում է այն երկրների հետ սահմանին, որոնք ահաբեկչական են: Նման կերպ, ըստ թուրքագետի, Անկարան փորձում է Հայաստանը որակել որպես ահաբեկչական երկիր: Հիշեցնենք, Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկներն արդեն փորձարկել է: «Իհարկե, Թուրքիան հասկանում է, […]
«ԵՊՀ-ն այնքան բարդ հիմնարկ է, որ եթե նրա ռեկտորն անգործության մատնված լինի՝ նա մեկ տարի չի կարող այնտեղ դիմանալ: Այդ կոլեկտիվի գլխով շատ բան է անցել, և եթե նա համոզված լինի, որ իր ռեկտորն իր տեղում չէ, դրա համար գոյություն ունի հոգաբարձուների խորհուրդ, որն անմիջապես այդ հարցը կդնի, դրա համար կա գիտական խորհուրդ, որն այդ […]
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կարտերել Վարդենիս համայնք, որտեղ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել է նոյեմբերի 5-ի ընտրություների արդյուքնում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Արամ Հարությունյանին: Հանդիպման ընթացքում Կարեն Բոթոյանը խոսել է համայնքի նորընտիր ղեկավարի Արամ Հարությունյանի անցած աշխատանքային ուղու մասին, նշելով, որ Հարությունյանը կարող է Վարդենիսն ավելի գրավիչ և ժամանակակից դարձնել, […]
Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալներով՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին հաղորդում է Հայաստանի դեսպանատունը՝ Twitter-ի իր էջում: «ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի «Yüzüncü Yıl» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը հայտարարել է, որ Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ամենայն հավանականությամբ ամրոց պատկանում է Ուրարտու թագավորության ժամանակաշրջանին: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության, թուրք պրոֆեսորի խոսքերով ամրոցը ջրի տակ է անցել, քանի որ լճի մակարդակը վերջին 100-ամյակի ընթացքում բարձրացել է շուրջ 150 մետրով: Ըստ […]
Հոգեբանական գործոնները նշանակալի դեր ունեն շաքարային դիաբետի զարգացման գործում. կարծում է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյանը: Ըստ նրա՝ հոգեբանական գործոններից մեծ նշանակություն ունեն տևական սթրեսները, բացասական հույզերի կուտակումը, դրական հույզերի պակասը, վիրավորանքը, ինքնամեղադրումը, դեպրեսիան: «Հետաքրքրական է, որ հուզական ոլորտն է սերտորեն կապված շաքարային դիաբետի առաջացման […]
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Տավուշի տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի խաչմերուկից շուրջ 600 մետր դեպի Իջևան քաղաքի ուղղությամբ՝ ճանապարհի աջ մասով հոսող գետի ափին, հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ մասամբ հոշոտված։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև […]
Միջազգային վարկային ծրագրերն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետարանից հայտնում են, որ հանձնարարվել է ընթացքն ու հատկապես կատարվող աշխատանքների որակը պահել մշտական վերահսկողության տակ: Աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ, արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի ամանորյա տոնական ձեւավորման նախագիծը: […]
Տարածաշրջանում ամենաերկարը համարվող և ողջ աշխարհում կամրջի տակով անցնող միակ զիփլայնը համարվող Արաբկիրի զիփլայնը ևս մեկ յուրօրինակություն ունի՝ այն պատրաստված է այնպես, որպեսզի մաքսիմալ կերպով հարմարավետ լինի նաև հաշմանդամների համար: Այսօր արդեն զիփլայնով իրականացվում են առաջին փորձնական թռիչքները: 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորված, զինհաշմանդամ մայոր Սարգիս Ստեփանյանը, 2 օր առաջ այցելեց […]
































