08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ձեռքներդ հեռու Մղարթից». Արդվի եւ Մղարթ համայնքների բնակիչները ոտքի են ելել

Լոռու մարզի Մղարթ, Արդվի եւ հարակից գյուղերի բնակիչները դեկտեմբերի 1-ին  փակել են Մղարթ տանող գլխավոր ճանապարհը՝ բոյկոտելով Մղարթում  նախատեսված «Միռամ» ընկերության կողմից Շեկաղբյուրի բազմամետաղային հանքերեւակման երկրորդ հանրային լսումները։ Ցուցարներին միացել են նաեւ Երեւանից ժամանած բնապահպանական խմբեր՝ «Մեր ոսկին մեր հարստությունն է», «Արդվին․ հայոց նստավայր» եւ այլ ցուցապաստառներով։

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերեւակումը ընդգրկում է երկու համայնքների՝ Մղարթի 54 հա եւ Արդվի 146 հա տարածքները: Արդվիում դեռ  սեպտեմբերին անցկացվել էին լսումներ` ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագծի վերաբերյալ:

Ավելի վաղ Արդվի համայնքի ավագանին ընկերության հայտը մերժել էր՝ հաշվի առնելով ժողովրդի կարծիքը: Գյուղացիները պնդում են, որ ճանապարհը չեն բացելու ու «Միռամ» -ի ներկայացուցիչներին թույլ չեն տալու մտնել գյուղ։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»–ի ներկայացուցիչների բացատրական աշխատանքը հանրային քննարկման անհրաժեշտության կարեւորության մասին  գյուղացիները չընդունեցին։

Ցուցարարների ու «Միռամ»-ի ներկայացուցիչների միջև սկսված քաշքշոցը կանխվեց ոստիկանների ջանքերի շնորհիվ: Մեկ ժամ տևած անարդյունավետ բանակցություններից հետո «Միռամ»–ի ու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»–ի ներկայացուցիչները հեռացան։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ