29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ չի նկարահանվում սերիալներից հայտնի դերասանը. անկեղծության րոպեներ Արմեն Թովմասյանի հետ

Դերասան դառնալը երազանք չէր, ոչ էլ նպատակ: Արմեն Թովմասյանը պարզապես վստահում էր իր ներզգացողությանը: Իրեն զգում էր հանգիստ ու ինքնավստահ: Աշխարհը, որում ապրում էր` իրենն էր…

«Դպրոցում գերազանց էի սովորում: Հետո կյանքը փոխվեց, շրջապատ և այլն…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հուշերով կիսվեց դերասանը:

24135413_1966605123607836_924374606_n

Հեռուստադիտողը դերասանին ճանաչեց ու սիրեց «Շանթ» հեռուստաալիքով հեռարձակվող «Վերվարածները »(Ժորժ) և «Բանակում»(Ռազմական կապիտան)  սերիալներում կերտած նրա հերոսների շնորհիվ:

24133820_1966605120274503_2014240030_n

24171569_1966605096941172_1942170756_n

Պատանեկության տարիներին հաճախ էր ֆիլմեր դիտում: Ասում է` երազում էր նմանվել իր սիրած հերոսներին` ազնիվ, ուժեղ ու լավատես:

Դպրոցն ավարտելուց հետո դիմեց  Թատերական և կինոարվեստի ինստիտուտ` դերասանական բաժին:

«Ղեկավարը Ալեքսանդր Քոչարյանն էր , հինալի վարպետ և մանկավարժ: Ավարտեցի ու իմ համակուրսեցիների մեծ մասը հիմա հայտնի դերասանն են: Ես  իմ համակուրսեցիների հետ միասին ընտրվեցի և անցա այլընտրանքային ծառայության` Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում ծառայելով երկու տարի»,-ժպտում է դերասանը:

Արմեն Թովմասյանը բեմի մասին խոսելիս մի պահ մտածում է և երկյուղածորեն հիշում իր մարմնավորած դերերի մասին:

24171549_1966605100274505_6441461_n

Հիշում է.« Մեր թատրոնի դերասանները մինչ մեր այնտեղ ներգրավելը` տարիքով էին: Հետո այնքան բան արեցինք…նոր ներկայացումներ, նոր կերպարներ…»:

Արմեն Թովմասյանը 7-8 տարի նկարահանվեց «Վերվարածները» հեռուստասերիալում, որը առաջին նմանատիպ նախագիծն էր հայ իրականության մեջ:

Դերասանը գտնում է, որ դերասանը կայանում է թատրոնում:

«Ուղղակի ֆինանսական հարցերը բոլորիս են «սպանում»: Հաճախ մեր առաքելությունը և իրականությունը անհամեմատելի սահմանագծի առջև են կանգնում և արվեստը պարտվում է, որովհետև կյանքը դժվար ընկալելի ու անհասկանալի թատրոն է»,-ասու է դերասանը:

Արմեն Թովմասյանը արդեն մի քանի տարի չի նկարահանվում ֆիլմերում և նոր դերեր չի կերտում թատրոնում,«5-6 տարի արդեն չեմ նկարահանվում: Կյանքն ու ապրելու արվեստն  ինձ «վնասեցին»: Ափսոսում եմ, որ չկարողացա լիարժեք ապրել իմ` թատրոնի աշխարհում: Ուզում եմ վերադառնալ, բայց…»,-տխրեց Արմեն Թովմասյանը:

24135331_1966605110274504_424602123_n

Նա հավատում է ու վստահ է, որ հանդիսատեսը իրեն չի մոռացել:

Արմեն Թովմասյանը ասելիք ունի ու պատրաստ է առաջ նայել և իր ջանքերի շնորհիվ կրկին նվաճել իր հանդիսատեսի սերը:

Դերասնը նաև սիրած զարդեր ունի,որոնք վկայում են` Արմենը չի կարող ապրել առանց թատրոնի:

24208771_1966668410268174_403869418_o

24172270_1966668413601507_1382250087_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ