ՏԻՄ աշխատակիցները մշտապես կանգնած են քաղաքացու կողքին․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ` Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորվել է տեղական ինքնակառավարման համակարգը, որն այդ տարիների ընթացքում հասցրել է ոչ միայն կայանալ, այլ դառնալ նաև մեր պետության կառավարման կարևոր բաղկացուցիչներից մեկը: Լինելով քաղաքացի-պետություն կապն […]