11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բռնություն, սարսափ, էրոտիկա պարունակող հաղորդումների հեռարձակման մեխանիզմները կսահմանվեն

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում էր «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն: Սահմանվում են հեռուսատեսության ու ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, նրանց ներկայացրած պահանջները, լիազորությունների դադարեցման կարգը:   Դ. Հարությունյանի խոսքով՝ օրենքում տեղ են գտել մի շարք մեխանիզմներ, որոնք նախկինում ևս […]

ՀՀԿ-ին, «Ծառուկյան», «Ելք» դաշինքներին, ՀՅԴ-ին ու «Հայկական վերածննդին» գումար կտրամադրվի

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրաց ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու վերաբերյալ օրենսդրական նախագիծը:  Ըստ նախագծի՝ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրի գծով ճշտված գումարը կազմում է 100.9 մլն դրամ, որի […]

Վիզաների դյուրացում Հնդկաստանի հետ

ՀՀ արտաքին գոծերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն դյուրացնելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը: Ըստ նախագծի՝ այսուհետ Հնդկաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստանի Հանրապետություն այցելելիս մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում, էլեկտրոնային վիզա համակարգով կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում: «Սա կնպաստի Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, առևտրաշրջանառության ծավալների […]

Դուք ասում եք` ոչ, էս ինչ մոլում պետք է լինեն արտոհնյալներ. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելքիյանը 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց, որ երբ լսում էր ֆինանսների նախարար Արամյանի ելույթը, իր մոտ համոզմունք է առաջացել, որ այս նախագիծը կարող է տնտեսական լուրջ առաջընթաց ապահովել: Նա նշեց, որ բյուջեի նախագծի հիմքում դրված է տնտեսական առաջընթացի ապահովում: Պատասխանելով ընդդիմադիրներին նա նշեց, որ ոչ բոլոր հարուստ երկրներն են […]

Բա ի՞նչ գործ ունենք մինուսական տնտեսության մեջ. Արամ Սարգսյանը՝ Շարմազանովին

«Բյուջեի այն նախագիծը, ինչը ներկայացվեց մեզ, անձամբ ինձ չի բավարարում մի շարք պատճառներով»,-այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց նա: «Կրթության և գիտության զարգացման համար ընդամենը 1 մլդրի չափ գումար ենք հատկացնում ու ուզում ենք՝ կրթությունը զարգանա: Տարեկան 10-12 երեխա Լույս հիմնադրամով ուղարկում ենք արտերկիր սովորելու, որոնցից մեծ մասը կամ չի վերադառնում, կամ […]

«Փաստորեն ապստամբ դատավոր ունենք». «Սասնա ծռեր»-ի անդամ/տեսանյութ/

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Փաստաբան Գրիշա Բալասանյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա նշեց, որ օրերս դատավոր Արտուշ Գաբրիելյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» թերթին, որտեղ նշել է, որ դատական նիստերի ձգձգման համար մեղավոր են ամբաստանյալների պաշտպանները: «Միջնորդում եմ, որ դադարեցնեք […]

Վարչական ծախսերը համայնքներում հասնում է մինչև 70%-ի, և ներդրումներին չի հասնում հերթը

 Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով՝  առանցքային խնդիրները հիմնականում տարածքներում և բուն համայքներում տնտեսական զարգացման առաջին քայլերի իրականացման գործընթացն է: «Մենք պետական բյուջեից ունենք 48 մլրդ դրամի ուղղակի հատկացում համայքներին` որպես ֆինանսական համահարթեցման գործոն դոտացիաների տեսքով: Այս միջոցը փորձելու ենք արդյունավետ օգտագործել: Համայքններում պետք է տեսնենք նոր աշխատատեղեր և ավելացրած արժեք»,-ԱԺ-ում 2018 թվականի […]

ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է

Եվրոպական Խորհրդարանում տապալվել է ադրբեջանական խեղաթյուրումների մասշտաբային փորձը, որը նպատակ ուներ հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ ստվերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացումը: Ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերը հնարավոր եղավ տապալել Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության, Բրյուսելում գործող հայ ազգային լոբբիստական կազմակերպությունների կողմից իրականացված նպատակային աշխատանքի […]

Մենք պետք է ազնիվ լինենք և ասենք, որ այդ բարձրացումներով մեկ տարվա խնդիր չենք լուծում

«Այսօր արդեն իսկ սպառման աճ ենք արձանագրել, որը փաստում է՝ կարծես թե ճիշտ ուղղության վրա ենք։ Սպառումը բնութագրում է, թե ինչպիսին է մարդկանց կենսամակարդակը։ Մարդը սկսում է ավելի շատ սպառել, եթե տվյալ պահին իր մոտ կա եկամուտների աճ և եթե ունի ակնկալիք, դրական սպասումներ ապագայի նկատմամբ», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների […]

Մահվան ելքով պատահար Արմավիրում

Նոյեմբերի 15-ին, ժամը 1.15-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում տեղի է ունեցել պատահար. վարորդի դիակը տեղափոխվել է հիվանդանոց:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, 1962 թ. ծնված Սարգիս Աբրահամյանի դիակը հայտնաբերվել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստելատեղին, որը վթարված վիճակում կայանված է եղել նշված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի