08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կրթություն-աշխատաշուկա-տնտեսություն կապը երկրի զարգացման կարևորագույն հենքն է

Այս օրերին հանրային քննարկումների փուլում է գտնվում Կրթության մինչև 2030 թվականը զարգացման  պետական ծրագրի նախագիծը, որը, ինչպես կրթության մասին օրենքում է նշվում, կրթության   բնագավառում  պետական  քաղաքականության  կազմակերպական  հիմքն է: Այս ծրագրում կրթության բոլոր ոլորտները, ուղղությունները, աստիճանները և վերջնաարդյունքները, որին ուզում ենք հասնել շատ կարևոր են, բայց Ազգային Ժողովում կազմակերպված լսումները և քննարկումները ցույց տվեցին, որ առաջնահերթ կարևոր է մասնագիտական կրթության նկատմամբ բոլոր կողմերի ուշադրությունը:

Յուրաքանչյուր զարգացած երկրում աշխատուժի 60-65 տոկոսը միջին մասնագիտական կրթության որակավորում ունեցող մասնագետներ են, իսկ  Հայաստանում, բարձրագույն-միջին մասնագիտական կրթության բնագավառում սովորողների թվային հարաբերակցությունն այլ  է:  Այսօր մենք պետք է կարողանանք ապահովել կրթություն-աշխատաշուկա-տնտեսություն եռամիասնության մեջ այն ընդհանուր կապը, որը պետք է մեկը մյուսից հետո ապահովի շարունակականություն, ինչը տնտեսության, հետևաբար նաև երկրի զարգացման գրավականն է:

Վրջերս նաև Հայաստանի և Եվրոմիության միջև  կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ևս  անդրադարձ է կատարվում  մասնագիտական կրթության աջակցմանը, և կուզենամ այս ոլորտին մենք մոտենանք այն տեսանկյունից, որը այսօր դնում են գործատուները աշխատողներին ընտրելուց առաջ,  և կցանկանայի որ գործատուների կողմից պահանջները ներգրավեին նաև կրթական բովանդակությունների մեջ: Այստեղ է, որ ուզում եմ մեր ուժերը կենտրոնացնենք սոցիալական գործընկերության զարգացման ուղղությամբ, և դրա համար ստեղծենք բարենպաստ պայմաններ նաև կրթության զարգացման պետական ծրագրում, այն պարզ տրամաբանությամբ , որ այսօր յուրաքանչյուր գործատու լավ գիտի, թե ինչպիսի աշխատող է իրեն պետք, ինչ հմտություններով , ինչ մասնագիտական կարողություններով, հետևաբար նրա ցանկությունները չպետք է մնան ցանկությունների մակարդակում , այլ պետք է նաև տրվի հնարավորություն՝ գործատուներին մասնակից լինելու իրենց իսկ կողմից առաջարկած նոր պահանջների կրթական բովանդակությունների ձևավորմանն ու իրականացմանը:

Կոչ եմ անում այս ոլորտը մեկ անգամ ևս բերել բոլորիս ուշադրության կենտրոն, հաշվի առնելով այն կարևոր փաստը, որ կրթություն-աշխատաշուկա-տնտեսություն կապը երկրի զարգացման կարևորագույն հենքն է:

Ռուզաննա Մուրադյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ