29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր անվտանգությունն այսօր կախված է պրոֆեսիոնալիզմից. Կարեն Ավագյան

Մինչ ռուսամետներն ու արևմտամետները, բացահայտ կամ քողարկված վերլուծելով մեր երկրի արտաքին քաղաքականությունը, փորձում են քննադատել կամ արժևորել Հայաստանի դիվանագիտությունը, Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում կարևոր մի հայտարարություն ընդունվեց։ Խոսքը Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարության մասին է։

Փաստաթղթում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Եվ այս ամենը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ։ Ասել է թե՝ բանակցություններն ընթանալու են թե՜ Եվրոպայի հետ Հայաստանի գործակցության նոր մակարդակի, թե՜ ՀԱՊԿ անվերապահ աջակցության ֆոնին։

Գուցե մեզ ոչ բարեկամ երկրների կամ շրջանակների սրտով չէ այդ ամենը, սակայն դա վերջին օրերին հայկական դիվանագիտական ձեռքբերումների շղթայի մի մասն է։

Եվ վերջին շաբաթվա ևս մեկ կարևոր իրադարձության մասին, որ հաջորդեց ՀԱՊԿ հայտարարությանը։ Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում ծանոթացավ հայկական արտադրության նոր զինտեխնիկային, դրա մարտավարատեխնիկական բնութագրերին և նշանակությունը։ Ինչպես ասում են՝ դիվանագիտական հաղթանակները պետք է ամրագրել ռազմական, տնտեսական ձեռքբերումներով։ Եվ հայկական նոր զինտեխնիկայի ներկայացումը դրա վառ ապացույցն է։ 

Հանրապետության նախագահը, դիմելով զինծառայողներին, նշել էր, որ «ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում և յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի»։ Մեր անվտանգությունն այսօր կախված է հենց այդ պրոֆեսիոնալիզմից։ Պրոֆեսիոնալիզմ՝ բոլոր ոլորտներում՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմական։ Այդ պրոֆեսիոնալիզմը մեզ դարձնում է ավելի պաշտպանված ու անխոցելի, ամուր ու հաստատուն։

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ