30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երևանում անցկացված Գինու միջազգային համաժողովին մասնակցել են շուրջ 250 մասնագետներ աշխարհի 7 երկրներից

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանում անցկացվել է Գինու միջազգային համաժողով՝ «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրով, որին մասնակցել են շուրջ 250 մասնագետներ աշխարհի 7 երկրներից և Հայաստանից:

Համաժողովի  մասնակիցները 2 օր շարունակ քննարկել են գինեգործության զարգացմանն ուղղված քայլերը և զուգահեռ ծանոթացել հայկական գինու հազարամյա պատմությանը:

«Մենք ունենք պատմություն, մենք ունենք յուրահատուկ սորտեր, մենք ունենք ներդրված տեխնոլոգիաներ, և այս բոլորը համադրելով` մենք իսկապես կունենանք լավ արդյունք»,-նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

 «Ես Բուլղարիայից եմ, վերջին 3 տարվա ընթացքում աշխատել եմ  Հայաստանի հետ` որպես Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի գինու տարածաշրջանային խորհրդատու: Երբ առաջին անգամ փորձեցի հայկական գինին,  զարմացած էի: Հիանալի  կարմիր գինիներ ունեք, հատկապես Արենի սորտից պատրաստված: Դրանք միջազգային պահանջներին բավարարում են իրենց համով, հոտով և բույրով»,-հավելել է գինու միջազգային փորձագետ-սոմելյե Վիլի Գալաբովան:

Միջոցառման երկրորդ օրը միջազգային փորձագետները հայ գործընկերների հետ մասնակցել են լիագումար նիստի, որի ընթացքում քննարկվել են գինու տուրիզմին առնչվող հարցեր: Նրանց մասնակցությամբ անցկացվել են նաև 4 կլոր սեղաններ` ներդրումային ծրագրերի, աշխարհագրական մակնշման համակարգի, խաղողի տնկարկների կադաստրի, գինու բիզնեսի և խաղողագործության թեմաներով:

Միջազգային համաժողովի քննարկումներին հաջորդել է գինու համտեսի երեկոն, իսկ հաջորդ օրը Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի  հրավիրյալ մասնագետներն արդեն Արենիում շարունակել են ծանոթանալ ավելի քան 6000-ամյա  հայկական գինու պատմությանը:

Միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ասիական զարգացման բանկի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ինչպես նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: Համաժողովի գործընկերներն են գինի և կոնյակ արտադրող մի շարք ընկերություններ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ