24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մեր անվտանգությունն այսօր կախված է պրոֆեսիոնալիզմից. Կարեն Ավագյան

Մինչ ռուսամետներն ու արևմտամետները, բացահայտ կամ քողարկված վերլուծելով մեր երկրի արտաքին քաղաքականությունը, փորձում են քննադատել կամ արժևորել Հայաստանի դիվանագիտությունը, Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում կարևոր մի հայտարարություն ընդունվեց։ Խոսքը Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարության մասին է։ Փաստաթղթում ՀԱՊԿ անդամ երկրների […]

Համաձայնագիրը նոր էջ է բացում հայ-եվրոպական օրակարգում. Շարմազանով (տեսանյութ)

Հարգելի խորհրդարան, վերջին շրջանը հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որը, կարծում եմ, նոր էջ է բացում հայ-եվրոպական օրակարգում: Վերահաստատելով բազմիցս հնչեցրած այն միտքը, որ այս հարաբերությունների առանցքը Հայաստանի հետեւողական ժողովրդավարացման հարցերն են՝ հարկ եմ համարում նշել, որ այն կարող է արագացնել ինստիտուցիոնալ բարեփոխումները մեր երկրում: Ավելին, այս համաձայնագրով […]

Նոր նշանակում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ Ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ, Ոստիկանության մայոր Կարապետ Մանուկյանը: Մեկ այլ հրամանով Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Պավլիկ Օրդյանը՝ ազատվելով Ոստիկանութան Դավիթաշենի բաժանմունքի պետի պաշտոնից: Վլադիմի Գասպարյանի մեկ այլ հրամանով էլ ոստիկանության մայոր Վարդան Խաչատուրյանը նշանակվել է Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի […]

«Ես իմ կամքով դուրս չեմ եկել».գեներալ-մայորը մանրամասնել է

«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար , ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն պաշտոնանկությունից հետո այսօր առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ: Նիկոլայ Գրիգորյանն այսօր ասուլիս էր հրավիրել Սպիտակի երկրաշարժի տարելիցին ընդառաջ: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Նիկոլայ Գրիգորյանը:  «Ես իմ կամքով դուրս չեմ եկել: Կասեմ միայն այդքանը»,-արձագանքել է […]

Սերժ Թանկյանն ուզում է հայկական սուրճի բրենդ ստեղծել

Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը Expert-ին հարցազրույց է տվել, ի թիվս այլ հարցերի, խոսել է իր առաջիկա անելիքների ու նպատակների մասին։ «Եթե խոսենք ստեղծագործականության մասին, ապա հիմա ես երաժշտություն եմ գրում: Հետագայում էլ եմ գրելու: Եվ մի քանի գաղափար ունեմ, օրինակ՝ հայկական սուրճի բրենդ ստեղծել, որովհետեւ ես սիրում եմ այն: Կան շատ բաներ, որոնք ես ցանկանում […]

«Պատրաստ եմ իմ անձնական ներդրումն ունենալ, որ Սամվել Բաբայանը օր առաջ դուրս գա» /տեսանյութ/

ՀՀ-ում   ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  խոսելով  այն մասին, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, ասաց՝  դեռ դատավարությունը կշարունակվի, պաշտպանները կբողոքարկեն: «Ես շատ եմ հարգում Սամվել Բաբայանին: Հայրենիքին մատուցած՝ նրա ծառայությունները ես շատ բարձր եմ, գնահատում   և պատրաստ եմ աջակցել, իմ անձնական ներդրումն ունենալ, որ Սամվել Բաբայանը […]

Մարշալ Բաղրամյանի տարեդարձի առթիվ հարգանքի տուրք մատուցվեց (ֆոտո, տեսանյութ)

Երևանի Բաղրամյան պողոտայում` Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ, այսօր կայացավ զորահրամանատարի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ, նաև հարազատները: Ներկաներն իրենց ելույթներում հիշեցին հերոսի անցած ուղին: Առավել մանրամասն՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=NbdLTbMKtXU&feature=youtu.be

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի