Կմեծանա ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման հասցեականությունը
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը կատարելագործելու և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը մեծացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այդ նպատակով առաջարկվում է կիրառել ընտանիքի եկամուտը ճշտելու և ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները հնարավորինս ճիշտ բնորոշելու վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ` ընտանիքի անդամների վարկային պատմության և խնայողական միջոցների մասին տեղեկատվություն […]





































