14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Տղաներն ինձ լավ են ընդունել, թիմում հիանալի մթնոլորտ է»

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Ալբանիայի հետ խաղում Արագադ Աբրամիանն իր նորամուտը կնշի Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Արագադի խոսքով՝ վաղուց էր ցանկանում միանալ ազգային թիմին, սակայն ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես գալու պատճառով միայն հիմա է ստացվել.

«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: 

Տղաներն ինձ լավ են ընդունել, թիմում հիանալի մթնոլորտ է: Հավաքականի խաղերին միշտ հետևել եմ, բասկետբոլիստների մեծ մասին ճանաչում եմ:

Ալբանիայի հետ խաղը մեզ համար շատ կարևոր է: Ես և թիմակիցներս պատրաստ ենք: Երեկ դիտել ենք նրանց խաղը, ծանոթ ենք մրցակցին»,- Արագադի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ