18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույն արտասահմանյան դպրոց

ՌԴ Մանկական և պատանեկան ստեղծագործության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Սպիտակ ագռավ-2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույն արտասահմանյան դպրոց:  ՀՀ կրթության և գիտության նախարար Մանուկ  Մկրտչյանը, շնորհավորելով հայ աշակերտներին արձանագրած հաջողությունների առթիվ, Նոր Հաճնի արվեստի դպրոցի տնօրեն Աշոտ Ղարիբյանին է  հանձնել  «Белая ворона – 2017» մանկական և […]

Արա Բաբլոյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 14-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան […]

Գեղարքունիքում վթարի է ենթարկվել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետը. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում, փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Սեւանի վարչական տարածքում, բախվել են 42-ամյա Դավիթ Ֆ.-ի վարած УАЗ 3163-175-10 մակնիշի 227 QC 01 համարանիշի եւ 27-ամյա Արամ Ճ.-ի վարած Grand Cherokee մակնիշի 34 VZ 869 համարանիշի ավտոմեքենանրը։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Արամ Ճ.-ի ուղեւորներ 31-ամյա Արթուր Ճ.-ն […]

«Սովոր ենք նման հայտարարությունների». ԱՄՆ-ը պատասխանել է Էրդողանի՝ օսմանյան ապտակի մասին հայտարարությանը

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս ասել էր, թե ակնհայտ է, որ ԱՄՆ-ում օսմանյան ապտակ չեն կերել: Ըստ «CNN Turk»-ի՝ ամենօրյա մամուլի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք պետքարտուղարությանը չի անհանգստացնում Թուրքիայում հնչող հակաամերիկյան հայտարարությունները, որոնք գնալով ավելի կոշտ բնույթ են ստանում: Նոյերթն ի […]

Քննիչը համաձայնել է 3 հազար դոլարով մեղմ պատիժ սահմանել մեղադրյալին

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով առանձնապես խոշոր չափերով կաշառք […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մալիի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիեֆինգ Կոնատեն (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները Աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Մալիի հետ, Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ մեր […]

Հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են․ Ա․ Բաբլոյան

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին ՌԴ Պետական դումայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով. «Սիրելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, […]

Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու. Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատախանելով ամերիկացի հրամանատարի՝ Թուրքիային ուղղված այն հայտարարությանը, որ եթե Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ն իրենց հարվածի ապա իրանք պատախան կտան, ասել է. «Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չեն կերել»: Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի՝ Էրդողանը իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում ունեցած ելույթում կոշտ հայտարարություններ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին, ասելով. «Մինչև […]

Ցանկացած բռնություն՝ վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ. Ա. Սարգսյան

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը տեղյակ չէ երեկ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից։ Այս մասին Սարգսյանը նշել է այսօր լրագրողների հետ զրույցում, միաժամանակ հավելել, որ դեմ է ցանկացած բռնության: ««Ցանկացած բռնություն ինձ համար ընդունելի չէ, ցանկացած բռնություն։ Ես իմ էությամբ մեկն եմ, որ միշտ ուզում եմ գնալ երկխոսության, քննարկման տրամաբանության ուղղությամբ։ Ցանկացած բռնություն՝ […]

Համակարգային լուծում է հարկավոր. հաշմանդություն ունեցող անձանց լսող չկա՞

««Բարձրագույն կրթության մասին»  օրենքի նախագիծը Ազգային ժողովում է և մինչ նախագծի քննարկումը  «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ն առաջարկություններ էր ներկայացրել և մեր առաջարկությունների մեծ մասը չի ընդունվել»,-այսօր` փետրվարի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը: Բաթոյանը փաստեց, որ այս գործընթացը անընդունելի է նաև մշակման փուլում, քանի որ գործընթացը իրականացվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված