Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Վայքի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Մեղրու լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով ու ավազով մշակման աշխատանքներ: […]





































