21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ֆոտոսեսիա եք անում՝ ձայն չեմ հանում…».դատավորը` Միայնակ գայլին

«Ֆոտոսեսիա եք անում՝ ձայն չեմ հանում…ոնց ասում են՝ կենացները քաղցրանում են, հա՞…»,-«Սասնա ծռեր» 10 անդամի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանին  (Միայնակ գայլ) դիմեց դատավոր Մեսրոպ Մակյանը: Նշենք, որ դհլիճում գտնվող անձիք ապակեպատ պատնեշից այն կողմ` փորձում էին լուսանկարվել «Սասնա ծռեր»-ի անդամի հետ:  «Հասկացանք, որ սուրճ եք խմում…ինչքան չտեսնելու եմ տալիս, այնքան շարունակում եք»,-ընդգծեց […]

«Կառավարական համակարգի փոփոխությունը շատ շաբլոն է» (տեսանյութ)

«Կառավարական համակարգում կատարվող փոփոխություների տրամաբանությունն ու նպատակահարմարությունը ես այլ ձևով եմ տեսնում, դա շատ շաբլոն է արված»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը՝ խոսելով Կառավարությունում առաջին փոխվարչապետի պաշտոնի ստեղծման մասին: Ըստ նրա՝ դրսից են մեզ ասում, թե ինչպիսի համակարգ պետք է լինի Հայաստանում:

«Ցավում եմ՝ ոնց են իմ ազգի տղերքին մտցնում ունիտազը, փոխարեն հանեն». Միայնակ գայլը հուզվեց /տեսանյութ/

«Սասնա ծռեր» 10 անդամի գործով այսօրվա նիստը անցավ թեժ մթնոլորտում: «Սասնա ծռեր»-ից Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) դիմելով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին նկատեց.«Մի տաս դատ առաջ դատավոր Արտուշիկ Գաբրիելյանը` կտրվես դու Արտուշիկ, կամ հակառակը, հայտարարություն արեց, որ մենք Ազգային ժողով չունենք և էսօր տեսնում ենք, որ իրոք մենք ոչ ԱԺ ունենք, ոչ դատարան: Մակյան, ես իրոք […]

Ուշադրություն՝ վարորդներին

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի փետրվարի 1-ից Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցին հարակից նորակառույց թաղամասի №55/17 և №55/20 շենքերի մերձակա հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ․ Բելգիայի վարչապետ

Բելգիայի վարչապետ Չառլզ Միշելը հայտարարել է,  որ Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Akşam» թերթի կայքը։ Ընդգծելով,  որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները ներկայումս շատ դժվար փուլում են գտնվում՝ Միշելը  մասնավորապես ասել է․ «Թուրքիան չպետք  է դառնա Եվրամիության անդամ, այլ պետք  է նրա հետ ռազմավարական համագործակցություն զարգացնել»։ Հավելենք, որ Բելգիայի վարչապետն այսօր մեկնել […]

30 հազար դրամով դրամապանակը անհետացել է. մանրամասներ «Ծռերի» դատից

«Սասնա ծռեր» 10 անդամի գործով այսօրվա նիստը անցնում է լարված և անգամ գրավոր ապացույցների ընթերցումները արձագանքվում են դահլիճի կողմից: Ըստ արձանագրության` ՊՊԾ գնդին հարակից տներում գտնվել են փամփուշտներ, նռնակներ, «Մակարով» ատրճանակ:Տներից մեկից դրամապանակ է կորել, մյուսում էլ նռնակներ են հայտնաբերվել: Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին  շարունակվում են հրապարակվել ՊՊԾ գնդին հարակից սեփական տներում գնդի […]

60-ամյա բնակչի դին փրկարարները հայտնաբերել են հյուրասենյակի հատակին

Հունվարի 31-ին, ժամը 13:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 15ա շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1958 թ. ծնված Ի. Ա.-ի դին:

Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է

   Սույն թվականի հունվարի 31-ին Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի Շիկահող արգելոցի տեղամասի տեսուչը պլանային շրջայցի ժամանակ արձանագրել է գայլերի ոհմակի հարձակում եվրոպական այծյամի վրա: Տեսուչի և վերջինիս ուղեկցող շան մոտենալու ժամանակ գայլերը փախել են: Կենսոլորտային համալիրի աշխատակիցները վիրավոր կենդանուն, որի վերքերը՝ տեղում արտաքին զննությամբ խորը չեն եղել, տեղափոխել են գրասենյակի տարածք։  Անասնաբույժի միջամտությամբ առաջին բուժօգնություն […]

Ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգումներ են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Զ.-ն հաղորդում է տվել, որ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն իրեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի