26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցեղասպանության մասին Հոլանդիայի խորհրդարանի օրինագծերը մեզ համար առ ոչինչ են. թուրք նախարար

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը խոսել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած 2 օրինագծերի մասին։

Ըստ «Dogruhaber» լրատվամիջոցի՝ թուրք նախարարը հայտնել է, որ վերոնշյալ օրինագծերը  ոչ մի դրական ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Ավելին, թուրք նախարարի պնդմամբ ՝ օրինագծերն  ավելի են «մեկուսացնելու» Հայաստանին տարածաշրջանում:

Ըստ Չելիքի՝ օրինագծերը Թուրքիայի համար առ ոչինչ են։

«Ավելի վաղ Թուրքիան այս հարցի շուրջ հայտնել էր իր դիրքորոշումը։ Մենք խոսեցինք ընդհանուր ցավի մասին։ Այդ ժամանակ մեր նախագահն առաջարկեց ստեղծել պատմաբանների հանձնաժողով և բացել բոլոր արխիվները։ Ցեղասպանության մասին  Հոլանդիայի խորհրդարանի օրինագծերը Թուրքիայի համար առ ոչինչ են»,-ասել է թուրք նախարարը։ 

Վերջինս նաև տեղեկացրել է, որ տեղի ունեցածից հետո Թուրքիայում Հոլանդիայի գործերի հավատարմատարը բացատրություններ տալու նպատակով կանչվել է երկրի արտգործնախարարություն։

Նա նաև հիշեցրել է, որ թուրք-հոլանդական հարաբերությունները սրանից առաջ էլ լարված էին։ Պատճառն այն էր, որ Հոլանդիայի իշխանությունները արգելեցին թուրք քաղաքական գործիչներին նախընտրական քարոզարշավ անցկացնել այդ երկրում և հանդիպել  տեղի թուրքական համայնքի հետ։

Ավելի վաղ էլ Հոլանդիայի խորհրդարանի ընդունած օրինագծերը դատապարտել էին Թուրքիայի արտգործնախարարության կողմից։
 

Հիշեցնենք, որ Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ (142 կողմ, դեմ՝3) ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

Ըստ առաջինի՝ Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը, ըստ երկրորդի, այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:
Աղբյուր`    Dogruhaber.com.tr
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ