Երկու անգամ ներողություն չեն խնդրում․ էթիկետի քիչ հայտնի կանոններ, որոնց մասին շատերը տեղյակ չեն
Վարվելակերպի կանոններ կան, որոնց պետք է հետեւել։ Կան այնպիսիները, որոնք շատերը գիտեն, սակայն կան նաեւ այնպիսի կանոններ, որոնք կարեւոր են, սակայն շատ հայտնի չեն, քչերը դրանց մասին գիտեն։ Ահա դրանցից մի քանիսը․
Հազալ ձախ ձեռքի մեջ
Համաձայն էթիկետի՝ աջ ձեռքը հասարակական է, ձախը՝ անձնական։ Հենց աջով ենք մենք սեղմում այլոց ձեռքը, օդային համբույր ուղարկում եւ այլն։ Հետեւաբար, հազալիս աջ ձեռքով բերանը փակելը վարվելակերպի կանոնների խախտում է։ Հազալիս, փռշտալիս պետք է բերանը ձախ ձեռքով փակել։
Ոչ մի գլխարկ եւ տոպրակ
Էթիկետի կանոնների գլխավոր սարսափը այն է, երբ կինը գլխարկով մտնում է փակ տարածք, նստում ու տոպրակը դնում ծնկներին։ Ոչ մի գլխարկ՝ փողոցից դուրս, ոչ մի տոպրակ՝ պայուսակի փոխարեն եւ ոչ մի պայուսակ՝ ծնկների վրա։
Պայուսակը պետք է աջ ուսին կրել
Ինչպես արդեն նշել ենք, աջ ձեռքը հասարակային է, հետեւաբար, այն պետք է ազատ լինի։ Եթե պայուսակն այնպիսին է, որ ձեռքով եք բռնելու, բռնեք ձախով, սակայն եթե պետք է ուսից կապեք, պետք է աջ ուսից կախել, այդպես վերցնելիս ձախով եք վերցնելու։
Սեղանին ոչինչ չենք դնում
Եթե նստել եք սեղանի շուրջ, մոռացեք այն ամենի մասին, ինչ ձեր գրպանում է։ Ակնոցներ, բանալիներ, դրամապանակ եւ այլն, այս ամենը դրեք՝ որտեղ ուզում եք, միայն թե ոչ սեղանին։ Դա վերաբերում է նաեւ հեռախոսին, գրպանում դրեք, կողքի աթոռին, բայց երբեք ոչ սեղանին։
Աղն ու բիբարը՝ միասին
Եթե սեղանի շուրջ ձեզ խնդրում են, որպեսզի աղը փոխանցեք, պարտադիր աղի հետ միասին բիբարն էլ փոխանցեք։ Դրանք պետք է միասին լինեն։
Կնոջից ձախ
Էթիկետի կանոններին հետեւելը հաճախ անհարմար ու բարդ է։ Օրինակ, այն, որ տղամարդը քայլելիս միշտ պետք է կնոջ ձապ կողմում լինի։
Երկու անգամ ներողություն չեն խնդրում
Եթե մեղավոր եք, ներողություն խնդրեք, սակայն որքան էլ ձեզ մեղավոր զգաք, ինչ էլ լինի, երկրորդ անգամ անմիջապես ներություն մի խնդեք։