26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արմեն Մարտիրոսյանն ընտրվեց «Ժառանգության» վարչության նախագահ

Այսօր՝ փետրվարի 24-ին, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ անցկացրեց  մայրաքաղաքում գտնվող՝ «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում:

 

Հանրապետության բոլոր մարզերից հավաքված 50 պատվիրակները քննարկեցին

երկրի ներկա քաղաքական իրավիճակը՝ Շարժման ժառանգության բազմիմաստ լույսի ներքո: 

Ավելի ուշ հրավիրված՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը

քննարկեց պաշտոնատար անձանց ռոտացիայի իր մշակած երկարատեւ եւ խիստ այժմեական քաղաքականությունը: Ողջ մանրամասնությամբ քննարկվեց Հովհաննիսյանի ներկայացրած օրակարգային դրույթը:

 

Արդյունքում «Ժառանգության» վարչությունը Արմեն Մարտիրոսյանին ընտրեց նախագահ, Սուսաննա Մուրադյանին՝ փոխնախագահ եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ քաղաքական խորհրդի պատասխանատու: Վանիկ Ալեքսանյանը կշարունակի կատարել վարչության քարտուղարի, Անդրանիկ Գրիգորյանը՝ միջազգային հարցերով գլխավոր քարտուղարի եւ Գեւորգ Ղահրամանյանը՝ կուսակցության խոսնակի պարտականությունները:

 

«Ես համոզված եմ եւ հավատացած, որ այս նոր ղեկավարության ներքո «Ժառանգությունը» կշարունակի Հայաստանին եւ հայությանը ծառայելու իր առաքելությունը` հետապնդելով մեր իրավունքները, ինքնիշխանությունը եւ կենսական ազգային շահերը»,- ասաց Հովհաննիսյանը:

 

«Մենք «Ժառանգությունում» լավ գիտենք համեստության, մարդկայնության ու հայրենիքի իմաստը, եւ մեր քաղաքացի-հայրենակիցները թող վստահ լինեն, որ եթե մենք իսկապես ցանկանանք՝ ազատության եւ արդարության մեր որոնումն ի վերջո անպայման կհաղթանակի»,- եզրափակեց վարչության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ