26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զգացի, որ «երգն ինձ բաց չի թողնում»․ Լիաննա Ստեփանյան

Henaran.am-ի զրուցակիցը երգչուհի Լիաննա Ստեփանյանն է։

– Լիաննա, պատմե՛ք Ձեր կրթության մասին։ Ո՞վ է եղել Ձեր առաջին վարպետը։

-Պետք է նշեմ , որ կրթության ասպարեզում բավականին բարդ ու շերտավոր ուղի եմ ունեցել։ Շատ ուսուցիչներ եմ ունեցել, ինչի արդյունքում բազմակողմանի հմտություններ եմ ձեռք բերել։ Եթե չեմ սխալվում 9  տարեկան էր,   երբ  սկսեցի  երաժշտական դպրոց  հաճախել․ սովորում էի  դասաական երգեցողության բաժնում (մինչև հիմա սիրով եմ հիշում իմ առաջին ուսուցչուհուն): Սակայն 1 տարի էլ  չանցած, ես թողեցի երաժշտական դպրոցը, քանի որ երազում էի դերասանուհի դառնալու մասին, բայց մի քանի տարի անց, զգացի,  որ «երգն ինձ բաց չի թողնում» և լսելով,  որ Նադեժդա Սարգսյանը ընդունելություն է կատարում իր «ԴՈ ՌԵ ՄԻ» երգի ստուդիայում, մեծ ուրախությամբ դիմեցի և ընդունվեցի: 2 տարի հաճախելուց հետո ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ ՝  դեմ գնալով ծնողներիս: Այստեղ  սովորել եմ էստրադային երգեցողության բաժնում ՝ Շուշանիկ Բրուտյանի դասարանում: Գերազանցությաբ  ավարտելով քոլեջը՝ հնարավորություն ստացա ընդունվել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 2-րդ կուրս և ուսանել ջազային-էստրադային երգեցողության բաժնում ՝ Էմմա Պետրոսյանի դասարանում: Էմման ինձ հորդորում էր, որպեսզի ես ուսումս շարունակեմ դասական երգեցողությամբ, ես ըմբոստանում էի և վերջապես   մեկ տարի հետո մեծ դժվարությամբ կարողացա բաժինս փոխել՝  ընդունվելով ժողովրդական երգեցողության բաժին, քանի որ դա էր իմ իրական բնությունը: Այստեղ էլ հանդիպեցի իմ շատ տաղանդավոր վարպետին ՝ պրոֆեսոր Սամվել  Գալստյանին: Այս հանդիպումը, կարելի է ասել, ճակատագրական եղավ, և սկսվեց իմ կյանքի ամենաճիշտ  ընտրված փուլը: Կոնսերվատորիաում  բակալավրիատը ևս ավարտեցի գերազանցությամբ, իսկ   այս տարի կավարտեմ ուսումս Կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնի մագիստրատուրայում:

-Ինչպե՞ս սկսվեց Ձեր բեմական գործունեությունը։
-Ծնողներս պատմում են , որ երգել սկսել եմ   դեռ տասը ամսական հասակից՝ Էլվինա Մակարյանի ‹‹Յարո ջան›› երգով։ Առաջին բեմելս եղել է 15   տարեկան հասակում, երբ  Նադեժդա Սարգսյանի «ԴՈ ՌԵ Մի» երգի ստուդիայի սաներով ելույթ ունեցանք «Արևորդիներ»  բնապահպանական միջազգային փառատոնի բացման արարողության ժամանակ։
2015թ.-ին իմ շատ սիրելի դասախոս Սամվել Գալստյանից առաջարկ ստացա մասնակցելու Փարիզում անցկացվելիք  «The Festival Bridges of Paris»  միջազգային մրցույթ-փառատոնին , որտեղ ներկայացրի աշուղ Շահենի «Հայերեն» երգը ՝ աժանանալով   երկրորդ  մրցանակին՝ «Վոկալ արվեստ -սոլո» անվանակարգում,  բացյ այդ՝ արժանացա միջազգային ժյուրիի համակրանքին, ինչն  ինձ համար շատ ոգեշնչող եղավ և, կարելի է ասել, որ հենց այս հաճելի դեպքը սկիզբ դրեց իմ բեմական գործունեությանը: Այս նույն մրցույթ-փառատոնին մասնակցել եմ նաև Ս. Գալստյանի ղեկվարած «Կիլիկիո վերածնունդ» խմբի կազմում: Ներկայացրինք կոմիտասյան երգերի շարան՝ կրկին արժանանալով երկրորդ մրցանակին՝  «Վոկալ արվեստ – անսամբլ» անվանակարգում:
Մասնակցություն եմ ունեցել Զարթոնք համերգային ընկերության կազմակերպած համերգ-երեկոներին, ինչպես նաև Նորայր Դավթյանի ղեկավարությամբ Ազգային նվագարաններ պետական նվագախմբի հետ համերգներին։ Ներկայումս երգում եմ Արուս Գուլանյանի ղեկավարած  «Նազանի»  համույթում՝ որպես մենակատար:

-Բոլորովին վերջերս նոր երգ ներկայացրիք   Ձեր ունկնդրին, որի հեղինակը երիտասարդ աշուղ Հրանտ Մուրադյանն է։ Ինչպե՞ս որոշեցիք այդ երգը կատարել։ 
-Ես իմ երգացանկում ունեմ աշուղական, ժողովրդական , կոմպոզիտորական, էստրադային երգեր, բայց սա առաջին երգն էր, որը գրված է հատուկ ինձ համար, ինչը որքան ուրախալի է ,նույնքան էլ պատասխանատու ներկայացնելը, քանի որ երգի առաջին կատարողը դու ես և  այստեղ  որպես կատարող՝ բավականին մեծ ստեղծագործական աշխատանք ունես անելու, և դա այնքան էլ հեշտ չէ: Հրանտի երգերը լսել եմ «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» հեռուստանախագծի ժամանակ։  Քանի որ իմ բնությամբ մելոդիկ մարդ եմ, ուստի սիրում եմ այն երգերը, որոնք հարուստ են մեղեդայնությամբ, երբ  տեքստը իմաստով չի զիջում երաժշտությանը,  այսինքն՝ երգեր, որոնց մեջ և՛ տեքստը,  և՛ մեղեդին հավասարազոր բովանդակ են: Նման հոգի գտա Հրանտի հեղինակած երգերում, ուստի դիմեցի նրան՝ ինձ համար նոր երգ գրելու առաջարկով: Երգը ստեղծվեց մոտ երկու ամսվա ընթացքում: Քանի որ ես էությամբ պերֆեկցիոնիստ եմ, երգը ստեղծելուց հետո Հրանտին խնդրեցի, որպեսզի կրկներգի և բառային տեքստի մեջ կատարի որոշ փոփոխություններ, դրա պատճառով ընթացքը փոքր-ինչ երկարաձգվեց: Երբ առաջին անգամ երգը փորձում էինք Հրանտի հետ, կատակեց, թե     երգն այնքան   է սազում ձայնիդ,   կարծես  հատուկ քեզ համար գրած լինեմ:  Երգի անունն ընտրելիս այնպես ստացվեց , որ երկուսիս մոտ էլ նուն միտքն առաջացավ ՝ ‹‹Մի արև ես››: Արևն ինձ համար կյանքի, երջանկյության խորհրդանիշն է: Կարծում եմ ունկնդրին դուր կգա և երկար կյանք կունենա երգը:
Գործիքավորումը կատարել է շատ տաղանդավոր երաժիշտ-գործիքավորող Տարոն Ավետիսյանը, ով այդ երգին, իմ կարծիքով, յուրահատուկ գույներ է հաղորդել, ինչի արդյունքում ոչ  սովորական մեղեդիական համաձուլվածք ենք ստացել,  այսինքն՝ աշուղական երգին հատուկ կառուցվածք ունեցող երգի հետ զուգորդել ենք էլեկտրոկիթառը , զուռնան,  դուդուկը և   այլ երաժշտական գործիքներ:
Ասեմ, որ Տարոնի հետ արդեն երրորդ անգամ եմ համագործակցում և ամեն անգամ չկրկնվող գործիքավորումներ ենք ստանում:

– Առաջիկայում ի՞նչ նոր անելիքներ ունեք, ի՞նչ եք պատրաստում Ձեր հանդիսատեսի համար։
-Կարծում եմ՝ մի փոքր ինտերվալ կտամ,  մինչև նոր գործ ձեռնարկելը, որպեսզի վերստին լիցքավորվեմ և նոր ստիմուլ գտնեմ ինձ համար, այնուհետև կլինեն նոր երգեր, սակայն դեռևս հստակ պլաններ չեմ գծել ինձ համար։ Մոտ օրերս «Նազանի»   համույթի հետ պատրաստվում ենք համերգի ՝ նվիրված կանանց տոնին, որի ընթացքում հադես կգանք  նոր ծրագրով:

28383200_1544076779042611_995168975_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ