01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Դասախոսը պետք է ունենա ակադեմիական ազատություն»/տեսանյութ/

«Մենք գիտեինք, որ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով պետք է ստեղծվեր համապատասխան նորմատիվ իրավական դաշտ, որ կարողանային լուծել այսօր գոյություն ունեցող խնդիրները»,-այսօր՝ մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ամերիկյան համալսարանի դասախոս Արևիկ Անափիոսյանը: Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ կրթության բնագավառի խնդիրները բազմաթիվ են: Բանախոսը մասնավորապես անդրադարձավ որակյալ կրթության խնդրին.« Մենք տեսնում ենք, որ դասավանդման և ուսումնառության […]

Եթե թվում է, որ Հայաստանը հետ է մնում Ադրբեջանից, սխալվում եք. Իսագուլյան

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախընտրական շրջանի վերջին ամիսը մեծ ծավալի քարոզչական նորագույն տեխնոլոգիաներ է կիրառվում, իսկ վերջին՝ Աշխարհակարգ ֆիլմով  կարողացել են տեխնիկապես կատարելության հասնել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Պուտինի հարցազրույցներում ցույց է տրվում, թե ինչ վիճակում ընդունեց երկիրը, ինչ աղետներ տեղի […]

Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

Գերմանիայի թուրքական համայնքին պատկանող մզկիթների վրա օրերս կատարված հարձակումների պատճառով Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային։ Անկարայում Գերմանիայի դեսպան Մարթին Էրդմանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ էլ նրան հանձնվել է նոտան և փոխանցվել թուրքական կողմի մտահոգությունները: Գերմանիայի իշխանություններից պահանջվել է հայտնաբերել մզկիթների վրա հարձակված անձնանց և պատասխանատվության ենթարկել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է […]

«Երեխաներին, կամ խոցելի խմբերին նկարելուց առաջ արժի մի փոքր երկար մտածել»

Պատկերացնո՞ւմ եք, եթե մութ ու ցուրտ տարիներին, երբ ամերիկացիները օգնություն էին բաժանում կաթի փոշու, նավթի կամ հացի տեսքով՝ այդ ժամանակ մեզ նկարեին ու հարցնեին գո՞հ եք ամերիկացիներից, մենք էլ կասեինք հա, շատ շնորհակալություն պարոն Բուշին, որ մեզ փրկում է սովից։ Այդ տարիներին մեզանից շատերը 5-6 տարեկան երեխա լինելով հանդերձ հացի ու նավթի հերթի էին կանգնում։ […]

Այնպես պետք է անենք, որ Ադրբեջանը խառնվի իրար. Պողոսյան (տեսանյութ)

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը գտնում է, որ զարմանալի կլիներ, եթե Ադրբեջանում ընտրությունների նախաշեմին լայնածավալ զորավարժություններ չանցկացվեին: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը զենք է գնել, և ինչպես միշտ նոր զենքը զորավարժությունների ժամանակ պետք է ակտիվորեն կիրառի: «Մենք մեր հարևանին չենք փոխելու չէ՞: Պետք է […]

«Վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստում մարտի 3-ին հանդես է եկել  ողջույնի խոսքով: Ողջունում եմ ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցներին: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որն ավելի քան 25 տարի իրականացնում է ԱՊՀ անդամ երկրների […]

Փայլանը քննադատել է Էրդողանին «Գորշ գայլերի» նշանը ձեռքով ցույց տալու համար

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վերջինս  Մերսին քաղաքում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ ցույց է տվել թուրքական ծայրահեղական խմբավորման ՝ «Գորշ գայլերի» նշանը։ Նշենք, որ «Գորշ գայլերի»-ի քաղական թևը հանդիսանում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP)  կուսակցությունը, որն այժմ համագործակցում […]

Արմեն Սարգսյանից ակնկալիքները մեծ են. Թաթուլ Մանասերյան/տեսանյութ/

«Պետք է բարձր գնահատել երկրի նախագահի ընտրությունը, որովհետև հրավիրվել է մի մարդ, որը լուրջ կենսագրություն ունի: Ունի կապեր աշխարհում, որ կներդնի երկրի զարգացման համար»,-այսօր՝ մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր,ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը: Մինասյանի խոսքով՝ ընտրության արդյունքները սպասելի էին և այս բարձր տոկոսով ընտրությունը դառնալու է չափորոշիչ երկրի նախագահի համար: […]

Նորություն

Հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, այսուհետ կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի՝ «Հարկ վճարողների սպասարկման վարչության գործառույթների իրականացման կարգերը հաստատելու և այդ գործընթացները կանոնակարգելու ուղղությամբ այլ կառուցվածքային ստորաբաժանումների գործողությունները սահմանելու, ինչպես նաև մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» № […]

Վարչապետը Լիբանանի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի հեռանկարները

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրեր կատարելու հնարավորությունները: «The EuroMena Funds» ընկերության պատվիրակության անդամները` ընկերության համահիմնադիր Ռոմեն Մաթյոի (Romen Mathieu) գլխավորությամբ, ներկայացրել են կազմակերպության գործունեության ուղղությունները, կուտակած փորձը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է ապահովագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի