20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հարբած աշակերտուհիները ծեծել են ընկերուհուն ու տեսանյութը տեղադրել համացանցում /տեսանյութ/

ՌԴ Ալթայի շրջանում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Մի խումբ աշակերտուհիներ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ծեծի են ենթարկել իրենց հասակակից աղջկա, տեղի ունեցածը նկարահանել են ու տեղադրել համացանցում։ Կադրերում երեւում է, թե ինչպես են աղջկան խփում ոտքերով ու բռունցքներով։  Թե ինչի համար են նրանք ծեծի ենթարկել ընկերուհուն, դեռ հայտնի չէ։ Դեպքի առթիվ քրեական գործ է […]

Լեգենդար հայ մարզիկն ու Հենրիխ Մխիթարյանը

Հանրահայտ քիք բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը հանդիպել է «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Լեգենդար հայ մարզիկը ներկա է գտնվել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Միլան»-«Արսենալ» հանդիպմանը: Մխիթարյանի հետ լուսանկարը Պետրոսյանը հրապարակել է իր միկրոբլոգում:

Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է շուրջ 220 անգամ

Մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Իրանում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել մարտի 8-ի առթիվ երթ անող կանանց

Իրանում մի խումբ ակտիվիստ կանայք մարտի 8-ին փորձել են ակցիա իրականացնել՝ ընդդեմ գենդերային անհավասարության, սակայնոստիկանները ծեծել են նրանց ու ձերբակալել ավելի քան 20 կանանց։ Ակտիվիստները հավաքվել են մայրաքաղաքի Ազադի պողոտայում՝ Աշխատանքի նախարարության մոտ: Նրանք բռնել էին պաստառներ՝ «Ոչ Գենդերային խտրականությանը »,« Ոչ խտրական աշխատանքային իրավունքներին»,«Կանանց հավասար և արդար վարձատրություն », «Ազատություն, հավասարություն, արդարություն» գրություններով: Երթից առաջ […]

Բավականին լուրջ աշխատանքով ձեռքբերված ցուցանիշ էր. պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համաձայն չէ դիտարկումներին, թե ՀՀ նախագահի ընտրություններն անցան կասկածի տակ: <<Մեջբերում էին 125-րդ հոդվածն ու ասում, որ այդ կետը Սահմանադրության մեջ է մտնելու ապրիլի 9-ից հետո, բայց դա այդպես չէ: Սահմանադրության մյուս հոդվածները բոլորը նայել ենք, լուրջ իրավաբանական ուսումնասիրություն է եղել, երբ այդ հարցը բարձրացվեց, և որևէ տարակարծություն դրա […]

Ինչո՞ւ ենք այդքան վախենում մահից

Մեծ է մահվան ժամի երկյուղը, երբ հոգին բաժանվում է մարմնից, որովհետև այդ բաժանման ժամին հոգու առջև կանգնում են իր գործերը՝ բարի և չար, որոնք արվել են իր կողմից զորուգիշեր:  Ահով նայելով իր գործերին, ասում է նրանց՝ հեռացե՛ք, թո՛ւյլ տվեք ինձ դուրս գալ: Իսկ գործերը բոլորը միասին ասում են՝  դո՛ւ ես մեզ գործել, քեզ հետ մենք […]

Սիսիանի հոգևոր հովիվը դիմել է Ոստիկանություն և հայտնել. «Եկեղեցու դռան շրջանակը կոտրելու միջոցով ներս են մտել ու վառել 300 մոմ»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, Սիսիանի հոգևոր հովիվ, 29-ամյա Վարդան Զեյնալյանը դիմել է Ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 00-09:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու դռան շրջանակը և ներս են մտել եկեղեցի ու մոմակալի վրա վառել եկեղեցում առկա մեկ կապ՝ թվով 300 հատ մոմ: […]

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության պաշտոնական օրհներգը (տեսանյութ)

Հրապարակվել է ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության պաշտոնական օրհներգը, որը կատարում է փոփ երգիչ Ջեյսոն Դերուլոն: Երգի անունն է «Colors» (գույներ)։ Ամերիկացի երգիչը կկատարի «Colors» երգը Աշխարհի 2018թ. առաջնության բացման արարողության ժամանակ: Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը այս տարի կանցկացվի Ռուսաստանում։

Կոտայքի մարզում 13-ամյա երեխան ինքնասպանության փորձ է արել

Երեկ՝ մարտի 9-ին. արտակարդ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն «դեղորայքային թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է մի երեխա, որտեղ նրան առաջին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելուց հետո տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 13-ամյա Մ. Մ.-ն է, ով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի