25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շիրակի պետհամալսարանում դասադուլ են հայտարարել. Ուսանողները դիմել են Սերժ Սարգսյանին

Մի քանի օր առաջ  աշխատանքից ազատվեց 7  ամիս Շիրակի պետական համալսարանի ապօրինությունների մասին բարձրաձայնող դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը:

Երեկվանից պատմական բաժնի ուսանողները սկսել էին ֆլեշմոբ…համացանցում տեղադրում էին ի պաշտպանութոյւն իրենց դասախոսների տեսանյութեր տեղադրել, որով պահանջում էին չեղարկել մարտի 15-ի որոշումը ու նորից  Շիրակի պետական Համալսարան վերադարձնել մասնագետ դասախոսներին:

Բացի այս ամենը նաև սլսվել էր համացանցով ստորագրահավաքը, որով  ցանկացողները կարող էին միանալ բողոքին ու պահանջին: 

Այսօր առավոտյան Շիրակի պետական համալսարանում նորից դասադուլ էր: Նրանք պահանջում էին մարտի 15-ի որոշման չեղարկում ու ստորագրում էին ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի տակ ստորագրում էին.

<<Մեծարգո՛ պարոն նախագահ, Ձեզ են դիմում Շիրակի պետական համալսարանի ուսանողները՝ բողոքելով ռեկտոր Սահակ Մինասյանի` սույն թվականի մարտի 15-ին ընդունած անհիմն որոշման դեմ: Ռեկտորը կամայական կերպով (Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 122-րդ հոդվածի 2-րդ կետերով) աշխատանքից ազատել է բուհի լավագույն դասախոսներից Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին: Տարիներ շարունակ վերջիններս իրենց տված գիտելիքներով և մանկավարժին ու ՀՀ քաղաքացուն բնորոշ վեհ կեցվածքով վայելել են ուսանողների սերն ու հարգանքը: Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, բայց մեր բողոքներն ամեն անգամ անպատասխան են մնացել:

Հերթական անգամ հայտարարում ենք դասադուլ և պահանջում՝ -Բեկանե՛լ ռեկտորի´ մարտի 15-ի որոշումը և անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին: -Ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի և Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ: -Ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը և համալսարանի պաշտոնական կայքում զետեղել բուհի 2016 թվականի փոփոխված և 2017 թվականի նախահաշիվները և նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվը: Պարո´ն նախագահ, հուսով ենք, որ արդարությունը կվերականգնեք»:

Նրանց հանդիպեց համալսարանի ռեկտորի  տեղակալը, ով լսեց պահանջը ապա նրանց, ապա նաև լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ նշեց, որ եթե տեղի է ունեցել ապօրինություն, ապա դասախոսները կարող են դիմել դատարան ու վերականգնել իրենց իրավունքը, առանց ներքաշելու ուսանողերին:

Ուսանողների մեծ մասը մնացին  անդրդվելի, հավաստեցին, որ շարունակելու են դասադուլը մինչև դասախոսները չվերադառնան համալսարան.  “Նաև բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը, որը խաթարվել է: Բուհում արդարության վերականգնումը, մենք նկատել ենք, ուսխորհուրդով հետևել ենք, ու հասկացանք , որ էն մարդը ով արտահայտում է չեզոք դիրքորոշումը, բերում է դառնում է բուհի թշնամին: մեզ աջակցում է ամբողջ հայստանը,, գիտնականները>>,-նշեց Արմեն Մելքոնյանը:

Նշենք, որ աշխատանքից ազատված դասախոսներին վերականգնելու կոչ էին արել գիտնականներ, բուհի դասախոսներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ։

Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը պահանջագիր է ներկայացրել նաև ռեկտոր Սահակ Մինասյանին՝ պահանջելով վերականգնել դասախոսների աշխատանքը:

unnamed

unnamedunnamed

unnamedunnamed

unnamed

unnamed

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ