25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մաքսիմ Գրինբերգի հովանավորությամբ լեգենդար Բեննի Դը Ջեթը սեմինար անցկացրեց

 2018թ-ի. հունվարի 29-ին Բրուկլինի «Լիոնս» մարտական ակումբում տեղի ունեցավ Բենի Դը Ջեթի սեմինար- մարզումները, որի հովանավորն ու կազմակերպիչն էր Մաքսիմ Գրինբերգը: Սեմինար- մարզումներին Սենսեյ Բենին ներկայացրեց մարզական կարիերայում կատարած իր մենամարտերի լավագույն կոմբինացիոն հնարքները: Սեմինար- մարզումներին մասնակցում էին գրեթե 60 մարզիկ, որոնց շարքում էին աղջիկներ, երեխաներ և պրոֆեսիոնալ մարզիկներ: Մասնակիցների թվում էին նաև մեծահասակներ, ովքեր երիտասարդ տարիներին կարատեի և քիք–բոքսինգի աշխարհում ունեցել են իրենց մասնակցությունը եւ ոգևորվել Սենսեյ Բենի Դը Ջեթի կողմից ֆիլմերում կատարած մենամարտերից:

«Լիոնս» մարտական ակումբի սաներին շատ հետաքրքիր էր ուսումնասիրել Սենսեյ Բենիյի տեխնիկան և բացահայտել նրա անպարտելի լինելու գաղտնիքը: Սենսեյ Բենին մարզումների ընթացքում տեղեկացրեց, որ չի ցանկանում փոխել մասնակիցների կատարման տեխնիկան եւ այստեղ է եկել, որպեսզի ավելացնի նրանց տեխնիկական ունակությունները: Բոլորին առավել հետաքրքրում էր ուսումնասիրել Սենսեյ Բենիյի տեխնիկան, քանի որ նա իր կյանքում ունեցել է մարզումներ աշխարհահռչակ կինոաստղեր Բրյուս Լիի, Չակ Նորիսի և Ջեկի Չանի հետ:

Սեմինարի վերջում միջոցառման հովանավոր Մաքսիմ Գրինբերգը գավաթով պարգևատրեց «Լիոնս» մարտական ակումբի հիմնադիր, WCKO ընկերության նախագահ Արտյոմ Սահակյանին և Բենի Դը Ջեթին այս միջոցառումը կյանքի կոչելու համար: Բոլոր մարզիկները վերջում ունեցան նկարներ Սենսեյ Բենիյի հետ և լիահույս էին, որ այդ օրվա ուսուցանված տեխնիկան կօգտագործեն իրենց մազական կարիերայում, ինչպես նաև մենամարտերում: Մաքսիմ Գրինբերգը խոստացավ, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակաբար և անպայման իր հովանավորությամբ, իսկ Սենսեյ Բենին կշարունակի համագործակցությունը Battle of the millaniumi հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ