14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Երկու օրում գրանցվել է գողության 25, մարմնական վնասվածքի 18, բռնաբարության մեկ դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 24, մարմնական վնասվածք հասցնելու 18, յուրացման կամ վատնման 14, խարդախության 7, թմրանյութի հայտնաբերման 4, անձի առեւանգման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական հասարական ունեցվածքի գողության եւ խուլիգանության 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք՝ ընհանուր առմամբ հանձնվել է 4 միավոր զենք, որից՝ ինքնաշեն 1 ինքնաձիգ, 3 հրացան, 2 նռնակ, ինքնաձիգի պահունակներ, 6 փամփշտատուփ, 4 լուսաձայնային եւ լուսային հրթիռ, տարբեր տրամաչափի 804 փամփուշտ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ