25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծաղկակաղամբով կոտլետ. պահոց կերակուրներից

Henaran.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում հերթապական պահքային ուտելիքը: 

  • ծաղկակաղամբ – 250 գր
  • սոխ – 1 գլուխ
  • վարսակի փաթիլներ (հերկուլես) – 1/4 բաժակ
  • ալյուր – 1 ճ/գ
  • կիտրոն – 1 կտոր
  • պաքսիմատ – 1/2 բաժակ
  • բուսայուղ – 30 մլ
  • աղ – ըստ ճաշակի
  • համեմունք – ըստ ճաշակի
  • Պատրաստման եղանակ

    1. Ծաղկակաղամբը բաժանում ենք մասերի՝ ըստ ծաղկաբույլերի։
      ծաղկակաղամբով-կոտլետներ-3
    2. Կիտրոնի շերտը գցում ենք աղաջրի մեջ, ապա ավելացնում ենք ծաղկակաղամբն ու 5 րոպե շոգեխաշում եռացրած ջրի մեջ։
      ծաղկակաղամբով-կոտլետներ-4
    3. Վարսակի փաթիլները լցնում ենք ջրի մեջ ու 10 րոպե թողնում։
      ծաղկակաղամբով-կոտլետներ-5
    4. Սոխը խորանարդաձև կտրատում ենք։
      ծաղկակաղամբով-կոտլետներ-6
    5. Եփվելուց հետո ծաղկակաղամբը մանր կտրատում ենք։ Այնուհետև առանձին տարայի մեջ խառնում ենք սոխը, ծաղկակաղամբն ու վարսակի փաթիլները։
      ծաղկակաղամբով-կոտլետներ-7
    6. Ավելացնում ենք ալյուրը, աղը, համեմունքներն ու խառնում ենք։ Այնուհետև ստացված զանգվածից ձևավորում ենք կոտլետները, թաթախում ենք պաքսիմատի մեջ ու երկու կողմից մի քանի րոպե միջին կրակի վրա տապակում ենք։
      ծաղկակաղամբով-կոտլետներ-8

    աղբյուրը՝ cooks.am

     

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ