14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է «մաքրել» Ծառուկյանի շրջապատը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին «Կենտրոն» հեռուստաընկերությունում առանցքային դերակատարությունից հեռացնելու մասին, որոնք ավելի ուշ հերքվեցին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատում հնարավոր են ամենաարմատական փոփոխություններ, որոնք առնչվում են նրա քարոզչական, տնտեսական, նույնիսկ անվտանգության ոլորտներին: Մեր տեղեկություններով՝ Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է մաքրել Ծառուկյանի շրջապատը նրանցից, […]

Փլուզում Գյումրիում․ մարդիկ տարհանվել են

Փետրվարի23-ին, ժամը 03:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը (մոտ 30 քմ): Փրկարարները տարահանել են 11 […]

Երեւանի կենտրոնում երկար՝ դագաղի պես շինություն են կառուցում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի կենտրոնում ընթացող «Հին Երեւան» նախագծի մասին մեր հարցին ի պատասխան՝ հայտնի ճարտարապետներից մեկն ասաց, որ նախագիծը շատ վատն է եւ փակում է մետրոյի զարգացման հեռանկարը։ Պարզվում է՝ այնպիսի խորությամբ են կառուցում շենքերը, որ այլեւս այդ տարածքով մետրոյի գծերի ստորգետնյա շինարարություն անել հնարավոր չի լինի։ Եվ մի բան էլ․ ոչ թե […]

Լեւոն Ալթունյանը ցանկանում է մասնավոր հիվանդանոցները վերահսկել․ «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վերջերս տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ դժգոհել է նախարարության աշխատակիցներից, որ չեն կարողանում մասնավոր հիվանդանոցների հետ լավ աշխատել եւ դրանք պահել հսկողության տակ: Բանն այն է, որ «մասնավորները» դուրս են Առողջապահության նախարարության վերահսկողությունից եւ ոչ մի կերպ չեն ենթարկվում այստեղ ընդունված կանոններին: Լեւոն Ալթունյանը […]

Թեժ պայքար 30 հոգու մեջ. դատավորները՝ նոր սկանդալի կիզակետում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեժ պայքար է սկսվել: 10 անդամից կազմված այս խորհրդի 5 անդամին ընտրելու է ԱԺ-ն, 5 անդամին՝ դատավորների ընդհանուր ժողովը, դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, բոլոր ատյանների դատարաններից: Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ 230 դատավորներից 200-ը հրաժարվել […]

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, հաղորդում է AP- ն: Փաստաթղթերը, որոնց հեղինակը Յոել Ֆորդեվինդն է, խորհրդարանում մեծամասնության աջակցությունն են ստացել: Խորհրդարանականները նաեւ որոշել են, որ կառավարության անդամը կմասնակցի ապրիլի 24-ին Երեւանում հիշատակի միջոցառումներին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բարձր ենք գնահատում բարեկամ […]

6 ակումբ, որոնց դարպասը Մեսսին գոլ չի արել

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին միայն 6 ակումբի է, որի դարպասը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը չի կարողացել գրավել այդ մրցաշարում: Դրանք են իտալական «Ուդինեզեն», Լիսաբոնի «Բենֆիկան», անգլիական «Լիվերպուլը», Կազանի «Ռուբինը» , Միլանի «Ինտերը»  և Մադրիդի «Աթլետիկոն»:

Նալբանդյանի հայտարարությունը՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ

Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված