21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Արայիկ Հարությունյանը՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի մասին

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին անդրադառնալով՝   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն  անդրադարձան    բուհերի ինքնակառավարման խնդիրին։

Ըստ բանախոսի՝  բուհերի ինքնակառավարումը հարմարեցնում են Սերժ Սարգսյանին։

Արայիկ Հարությունյանը նշեց՝ անցած տարվա դեկտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ում հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ԵՊՀ-ում իր պաշտոնը՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, և Արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 25-ին մի փոփոխություն է առաջարկում, որով ԵՊՀ-ին տալիս են հատուկ կարգավիճակ.ԵՊՀ-ի կառավարման խորհրդի կարգն այսուհետ որոշելու է Կառավարությունը։

«Նախկին կարգով պետական պաշտոնյան չէր կարող տեղ զբաղեցնել  բուհերի   ուսումնական խորհուրդներում, որպեսզի Սերժ Սարգսյանին նման հնարավորություն տան, Կառավարությունն այսուհետ պետք է որոշեր այդ փոփոխությունը»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ