07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Ավտովթար Գայի պողոտայում․ կա զոհ

Մարտի 27-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:   

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:  

Պարզվել է, որ իրար են բախվել «Volkswagen Vento» մակնիշի 34 NA 982, «Opel Astra» մակնիշի 35 GL 468, «Chevrolet Aveo» մակնիշի 271 LO 61, «Hyundai Sonata» մակնիշի 35 QP 318 պետհամարանիշերով ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1965 թ. ծնված Վ. Թ.-ը շտապօգնության ավտոմեքենայով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հոսպիտալացվելու ճանապարհին մահացել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ