13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ուշադրություն՝ վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Ի վերջո, ի՞նչ է դա իրեն տալու»

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր համար շատ կարևոր է քաղաքական պայքարի ոչ բռնի ձևը։ Բռնության կոչեր, բնականաբար, ոչ մի քաղաքական գործիչ չի անի՝ բացառությամբ երևի Շանթ Հարությունյանի, սակայն մարդու վարքաբանությունից, քաղաքական գործելաոճից մենք կարող ենք դատել՝ նա կողմնակից է աժիոտաժված քաղաքականության, թե ոչ։ Փաշինյանը, համենայն դեպս, իր հարցազրույցներում ու հանրային քաղաքականության […]

Ինչ են խոսել Կարեն Կարապետյանն ու Լիբանանի վարչապետը

Կարեն Կարապետյանի և Սաադ Հարիրիի ելույթները՝ ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ   Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ի երեկոյան մասնակցել է Լիբանանի վարչապետ  Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է. «Լիբանանի Հանրապետության հարգարժան պարոն վարչապետ, հարգելի՛ ներկաներ, Ցանկանում եմ կրկին […]

Դատված մարդուն չի կարելի բուհի ռեկտոր դարձնել. Անահիտ Բախշյանը մանրամասնեց/տեսանյութ/

««Բարձրագույն կրթության մասին» օրենքի փաթեթում բավականին շատ վիճահարույց կետեր կան : Ավելի շատ քան ներկայացվում է»,-այսօր՝ մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:  Նշենք, որ ԱԺ-ն նախագիծը ետ է ուղարկվել կառավարություն ՝լրամշակելու համար: «Երկար- բարակ քննարկվեց, ավարտվեց ժամկետը ու պարզվեց , որ կառավարություն գնացել է մի այլ տարբերակ, որը e-draft.am կայքում […]

Ճանապարհային ոստիկանությունից հայտարարում են

2018 թվականի մարտի 13-ին, ժամը 9.00-ից, տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով կապուղու հենասյուների վնասվելու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին:  Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է ամեն ինչ` տեխնիկական խնդիրները արագ […]

Հայաստանն անցնում է նոր ռեժիմի. Ժամանակ

Ում ուզենք կնշանակենք վարչապետ, իրենց ինչ գործն է, Lragir-ի հետ զրույ­ցում ասում է ՀՀԿ խոսնակ Էդուսւրդ Շարմազանովը՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակ­վելու հնարավորության դեմ ընդդիմադիր մի շարք ուժե­րի հրապարակային, հանրահավաքային պայքարի հավանականության: Հայաստանում այս խնդրի շուրջ ստեղծվել է իրավիճակ, որն, ըստ էության, անհեթեթ, աբսուրդային է թե’ դասական քաղաքագիտության, թե’ նաեւ հայաստանյան «ռեալպոլիտիկի», թե’ նույնիսկ […]

Ֆրանսիացի վերջին դասականը․ կյանքից հեռացել է լեգենդար դիզայներ Ժիվանշին

Ֆրանսիայում նախօրեին կյանքից հեռացել է լեգենդար դիզայներ, ֆրանսիական Givenchy նորաձեւության տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին: Ֆրանսիական մոդելավորողը  91 տարեկան էր։ Նա մահացել է քնի մեջ։  Ժիվանշին ծնվել է1927 թվականին, սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում, ապա հիմնադրել է սեփական Givenchy նորաձեւության տունը, որն առ այսօր կրում է նրա անունը։ Ժիվանշին նորաձեւության տունը հիմնադրել է 1952 թվականին։ Նրա […]

Պետք է ցավացնենք թուրքերին. ԱՍԱԼԱ-ի Վազգեն/տեսանյութ/

«Պատերազմը չի ավարտվել, որ նորից սկսվի: Այն պարզապես մեկ թեժանում է, մեկ հանդարտանում: Ես ուղղակի ցանկանում եմ, որ մեր իշխանությունները ավելի լուրջ վերաբերվեն այս հարցին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Վազգեն Սիսլյանը նշում է, որ Ալիևի հայտարարությունները լուրջ չեն, սակայն մենք պետք է ցավոտ պատասխան տանք.«Ես սա ասում եմ […]

Հրայր Թովմասյանի հարցն՝ առաջիկա քառօրյա նիստին

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին, որն օրերս հրաժարական տվեց պատգամավորությունից՝ ՍԴ անդամ ընտրվելու համար, հետո նախագահ Գագիկ Հարությունյանին փոխարինելու հեռանկարով: Հարությունյանը, հիշեցնենք, գլխավորելու է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդը:  Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա գործող կարգով, քանի որ նոր Սահմանադրության անցումային դրույթները […]

Սերժ Սարգսյանը «կախեց» Հրայր Թովմասյանին օլիգարխիայի գլխին. Ժամանակ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին, որն օրերս հրաժարական տվեց պատգամավորությունից՝ ՍԴ անդամ ընտրվելու համար, հետո նախագահ Գագիկ Հարությունյանին փոխարինելու հեռանկարով: Հարությունյանը, հիշեցնենք, գլխավորելու է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդը: Հրայր Թովմասյանի առաջադրումը ՍԴ նախագահի պաշտոնին այդպիսով ամենեւին անսպասելի կամ անակնկալ չէր: Թովմասյանը համարվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի