13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը շնորհավորել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

 

Թատերարվեստի հարգարժան գործիչներ

ամեն տարի այս օրն  աշխարհի տարբեր անկյուններում նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատերարվեստի  գործիչների մասնագիտական տոն, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:

Դարեր շարունակ հանդիսանալով հայ մշակույթի ամուր սյուներից մեկն ու վայելելով մեր մշակութասեր հանրության ուրույն վերաբերմունքը՝ հայկական թատրոնն այսօր էլ շարունակում է մեծ ավանդ բերել հոգևոր արժեքների տարածման ու զարգացման, ինչպես նաև սերունդների աշխարհայացքի ձևավորման գործում: Հայկական թատրոնի ավանդույթների պահպանման, դրանք սերունդների սեփականությունը դարձնելու, գեղարվեստական նոր, մնայուն արժեքներ ստեղծելու գործում անգնահատելի է նաև  ձեր՝ թատերարվեստի նվիրյալներիդ ավանդը: Դուք արժանիորեն շարունակում եք հայ թատերարվեստի լավագույն ավանդույթները՝ նոր լիցք ու թարմություն հաղորդելով մշակութային մեր կյանքին:

Հարգելի բարեկամներ,

ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ ներշնչանք, ստեղծագործական նոր վերելքներ ու լեփ-լեցուն դահլիճներ: Շարունակեք հիացնել հանդիսատեսին ձեր ինքնատիպ ու սպասված բեմադրություններով և հրաշալի դերակատարումներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ