Նոր նախագիծը կարող է մեկ քայլ առաջ մղել կրթության ոլորտը

ԵՊՀ գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը կրթության ոլորտը մեր երկրում կարող է մեկ քայլ առաջ մղել։
Սողոմոնյանն այս մասին այսօր հայտնեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
«Բարձրագույն կրթության ոլորտը զրգացող օրգանիզմ է, ուստի չի կարելի միանշանակ ասել՝ այդ նախագիծը, միանշանակ լավն է կամ վատը։ Բայց այն մի քայլ առաջ կմղի բարձրագույն կրթության ոլորտը։
Օրինագծի հետ կապված դժգոհությունները ինչ-որ անձնական դեպքերի հետ կարող են ծավալված լինել։ Դժգոհություններ կան, որոնք ես նույնպես կիսում եմ, մասնավորապես՝ կենսաթոշակային տարիքի մարդկանց թույլ չտալ պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության մասնակցելը ինքս ճիշտ չեմ համարում», – ասաց բանախոսը։