29 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ո՞վ է Գարիկ Մարտիրոսյանի կուռքը

Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել իր կուռքին:))) Հայ շոումենն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար՝ նախկին КВН-ական, դերասան Յուսուպ Օմարովի հետ։ «Իմ կուռքի հետ»,- մակագրել է լուսանկարը Գարիկը։ Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել իր կուռքին:))) Հայ շոումենն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար՝ նախկին КВН-ական, դերասան Յուսուպ Օմարովի հետ։ «Իմ կուռքի հետ»,- մակագրել է լուսանկարը Գարիկը։

Նաիրա Զոհրաբյանը նոր պաշտոն ունի

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Նիստը քննարկել է կուսակցական-կազմակերպչական հարցեր։ Քաղաքական խորհուրդը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով,  ընտրել է  կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար եւ քաղաքական խորհրդի հինգ փոխնախագահներ։ ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, […]

Երկու օրում 55 հանցագործություն է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 17, մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 12, խուլիգանության 3, խարդախության եւ թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման եւ ավտոմեքենայի փախցնելու 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական […]

Պատերազմից փախած ադրբեջանցի գեներալը պատասխանում է Մովսես Հակոբյանին

Պատերազմից փախած ադրբեջանցի գեներալը պատասխանում է Մովսես Հակոբյանին․ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիևը ի պատասխան Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարության, հայտնել է, որ երբ իրենց բանակը որոշի ռազմական օպերացիա սկսել Հայաստանի դեմ, ապա դա կհանգեցնի հայկական բանակի լիակատար պարտության: Փոխնախարարը նաև փորձել է ներկայացնել իբր անպարտելի ադրբեջանական բանակին, սակայն երևի ժամանակին […]

Քիմ Քարդաշյանը չափն անցել է ֆոտոշոփ անելիս /ֆոտո/

Քիմ Քարդաշյանը կրկին քննադատությունների կիզակետում է հայտնվել։ Այս անգամ քննադատել են նրա վերջին լուսանկարը, ավելի ճիշտ՝ Քիմին մեղադրել է ֆոտոշոփ անելու մեջ։ Քիմը լուսանկար է հրապարակել, սակայն դրա օրիգինալը եւս հայտնվել է համացանցում, ու մարդիկ սկսել են համեմատել։ Քիմի հրապարակած լուսանկարում նրա մեջը, կոնքերն ու ոտքերն ավելի բարակ են։ Սակայն ֆոտոշոփ անելիս Քիմը չափն անցել […]

Կրակոցներ Երևանում

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են հնչել:Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ժամանել է դեպքի վայր: Ոստիկանները Չարենցի փողոցի թիվ 167 տան մոտ հայտնաբերել են կրակված պարկուճ: Այս պահին ոստիկանության օպերատիվ խմբերը պարզում են՝ արդյոք կրակոցի արդյունքում հիվանդանոցներում վիրավորներ կան […]

Ծառի տապալման արդյունքում մահացած 19-ամյա Արմենը Երեւանից էր

Արցախում մարտի 24-ին ուժեղ քամու հետեւանքով ծառի տապալման արդյունքում մահացած 19-ամյա Արմեն Հարությունյանը Երեւանի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել հունվարին: Արմեն Հարությունյանը ընտանիքի երկրորդ զավակն էր: Մահացած զինծառայողի դիակն Արցախից երեկ տեղափոխվել է Երեւան, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ավելի վաղ Արցախի ՊԲ-ից տեղեկացրել էին, որ մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 26-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին։ Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանը մտքեր փոխանակեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ: 

«Տեսախցիկն է իմ ամուսինը». Նազենի Հովհաննիսյանը անկեղծ է

Նազենի Հովհաննիսյանը  նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որում նստած է իր մեքենայում.«Իմ մեքենան զգեստապահարանս է, իսկ տեսախցիկը՝ «ամուսինս». օրս սկսվում և ավարտվում է նրանով ))) Ձեր պահարանի կամ մեքենայի մասին ի՞նչ կասեք»,-գրել է դերասանուհին:

Վերջին անգամ տեսավ հարազատներին․ Կեմերովոյի հրդեհում 4 հոգանոց ընտանիքից ողջ է մնացել միայն տղան /տեսանյութ/

Սերյոժան 11 տարեկան է։ Վերջին անգամ նա մայրիկի ձեռքը բռնել է մարտի 25-ին՝ Կեմերովոյի սարսափելի հրդեհից առաջ։ Հրդեհի ժամանակ մահացել է տղայի ողջ ընտանիքը՝ մայրը, հայրը, փոքրիկ քույրը։ Նրանք ընտանիքով գնացել էին առեւտրի կենտրոն՝ Սերյոժայի համար գլխարկ գնելու ու նաեւ զբոսնելու։ Երբ սրահում հրդեհ է բռնկվել, Սերյոժայի հայրը՝ Եվգենին, հասցրել է տղային 4-րդ հարկի պատուհանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի