Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները հանդուժողականություն են դրսևորում․ Կնյազ Հասանով
«Մեր երկիրն այսօր գտնվում է պատերազմի շեմին, ուստի կոչ եմ անում, որ դադարեցնեն ցույցերը և համախմբվեն մեր պետության շուրջ, որպեսզի կարողանանք միասին, միասնական դիմակայել բոլոր արտաքին մարտահրավերներին», – խոսելով վերջին օրերին անցկացնող բողոքի ցույցերի, հանրահավաքների մասին՝ -ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պարտամավոր Կնյազ Հասանովը
Վերջինս ընդգծեց՝ չի կարելի չնկատել, որ այս օրերին ոստիկանները հանդուրժողականություն են դրսևորում, ինչը գովելի ու գնահատելի է
«Ոստիկանները տեսնում են, որ իրենց առաջ կանգնած են հատկապես երիտասարդ ուսանողներ՝ տղաներ, աղջիկներ․ մեր իրավապահները որքան հնարավոր է զերծ են մնում բախումներից։ Նրանք, իսկապես, հանդուրժողականորեն են տրամադրված։ Մեր երիտասարդները ևս պետք է սա նկատեն և դադարեցնեն բողոքի ցույցերը», – ասաց Հասանովը։