04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 12-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նիստին մասնակցել են նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարները: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի հաջորդ […]

Վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականներն այսօր բավականին շատ էին

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին մի շարք հանձնարարականներ է տվել:  Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը եկամտային հարկի և հարկային վարչարարության վերաբերյալ էր: «2017 թվականին արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաև գրանցվեց հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում: Այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնել մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաև ապահովել՝ երկարատև, ֆունդամենտալ և հասարակության […]

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 667 վնասված լուսակետ: ՃՏՊ-ների պատճառով վնասվել է 4 հենասյում, որոնցից 2-ը վերականգնվել են, իսկ մյուս 2-ի վերականգնման աշխատանքները շարունակվում են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 փողոցի հատված:  Այսուհետ, մայրաքաղաքի […]

Սեֆիլյանի գործով կդիմեն միջազգային ատյաններին

«Սեֆիլյանի նկատմամբ իրականացվել է բացահայտ քաղաքական հետապնդում: Նա ենթարկվում է անձնավորված հետապնդման: Դատավճիռը գրեթե ամբողջությամբ մեղադրական եզրակացության կրկնօրինակն էր: Դատավորը որևէ ջանք չէր գործադրել՝ համապատասխան տեքստ ու բովանդակություն ներկայացնելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 10,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:  Արայիկ Պապիկյանի խոսքով՝  դատավճռի մեջ չկա որևէ վերլուծություն, գրեթե բացակայում […]

Կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել Նուբարաշեն ՔԿՀ աշխատակցին

Կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն նույն հիմնարկի մի խումբ ծառայողների հետ խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու նպատակով, դիմել է պաշտոնեական կեղծիքի: Այսպես, քրեական գործի […]

Ակտիվ գործողություններ են լինելու

Վաղը  «Իմ քայլը», «Հանուն Հայաստան պետության» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները միասնական գործողություններ կիրականացնեն Ազատության հրապարակում: Այսօր  այս  մասին  լրագրողների հետ հանդիպման   ընթացքում ասաց  «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:  «Վաղվանից ակտիվ գործողություններ են լինելու։ Այդ գործողությունները հիմնականում տեղում որոշվող են լինելու»,- ասաց Արմեն Գրիգորյանը: Հիշեցնենք՝ ԵՊՀ  ռեկտորատի ներկայացուցիչները   ուսանողներին կոչ էին արել քաղաքականությամբ չզբաղվել:  «ԵՊՀ-ն […]

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Անանյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալիպաշտոնակատար Դավիթ Անանյանին։ Հանդիպման ընթացքում Դ․ Անանյանն Ա. Հարությունյանին հակիրճ ներկայացրել է այցի նպատակները՝ մասնավորապես նշելով, որ հարկային համակարգիզարգացման մի շարք ուղղություններում ՀՀ-ում իրականացված բարեփոխումների դրական փորձն իրենք առաջիկա օրերին կայանալիք հանդիպումներիընթացքում կփոխանցեն Արցախի գործընկերներին։ Կարևորելով ներկայացված հարցերի շրջանակը՝ պետական նախարարը նշել է, որ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և աուդիտիզարգացման ուղղություններում դրանք շատ պահանջված են։ Ա. Հարությունյանի խոսքերով՝ հաշվի առնելով ԱՀ և ՀՀ հարկային դաշտերի ինտեգրվածությանբարձր մակարդակը՝ իրականացվող բարեփոխումներին Արցախի միանալն անհրաժեշտ գործընթաց է։ Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ ԱրթուրՀարությունյանը, կողմերը մտքեր են փոխանակել ԱՀ հարկային օրենսգրքի ընդունման և երկկողմ փոխգործակցության հետ կապված այլ հարցերի մասին։

«Երկրի առաջին դեմքին պետք է հասարակությունն առաջադրի»

  «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝   երբ ցուցարարներն  առաջին անգամ գնացին ՀՀԿ-ի գրասենյակի մոտ նստացույցի, ոստիկանները հեռացան, իսկ երեկ    այնտեղ շատ ոստիկաններ կային, քանի որ ՀՀԿ-ի առաջնորդն էր այնտեղ: «Սա ցույց է տալիս, որ մեր պետությունում բոլոր ինստիտուցիոնալ համակարգերը ծառայում են միայն մեկ մարդու», –   ասաց Մարինա Կարապետյանը:  Մարինա […]

ՊՆ մամուլի խոսնակը՝ ծեծված, բռնաբարված զինվորի հոդվածի մասին

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ֆորրայթս.ամ» կայքի հրապարակմանը. «Այսօր, 2018թ. ապրիլի 11-ին, «Ֆորրայթս.ամ» կայքը հերթական անգամ հրապարակել է չստուգված, միակողմանի, Զինված ուժերը և զինծառայությունը վարկաբեկելու նպատակ հետապնդող նյութ: Հեղինակը ակնհայտորեն աղավաղել է փաստերը և որևէ փորձ չի կատարել ստանալու պատկան մարմինների պարզաբանումներ: Առերևույթ, նյութը խախտել է նաև անմեղության կանխավարկածը […]

«Ընդդիմություն են՝ Զարուհին, Նիկոլը, Թրամփն ու Պուտինը».Մանուչարյան/տեսանյութ/

«Ընդդիմություն են՝ Զարուհին, Նիկոլը, Թրամփն ու Պուտինը: Սրանք էստեղ ուզում են Սերժին փոխեն, նրանք էնտեղ՝ համաշխարհային օլիգարխիային»,-այսպր՝ ապրիլի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը ընդգծեց.«Էս չորսին միավորում է մի բան ՝ չենպատկերացնում ինչպիսին պետք է լինի ապագա աշխարհը»: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի