Սկսենք օրն այս հուսադրող Ավետիսով
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց.
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Սկսենք մեր օրն այս հուսադրող Ավետիսով և ջանանք աղոթքով խնդրածը
մեր ուժերի ներածին չափով կատարող լինել:
Տէ՛ր Աստված մեր, երկրպագելով գոհանում ենք Քեզանից՝ այսօրվա ընթացքը մեզանից խաղաղությամբ անցկացնելու համար: Շնորհի՛ր մեզ, Տէ՛ր, աղաչում ենք Քեզ՝ այս երեկո և առաջիկա գիշերը առանց մեղքերի և գայթակղությունների անցկացնել, միշտ հաստատուն մնալ հավատի,
հույսի, սիրո և Քո պատվիրանապահության մեջ՝ խնդրելով խաղաղությունը
ողջ աշխարհի համար, Քո Սուրբ եկեղեցու անսասանությունը և մեր անձերի փրկությունը: Որպեսզի ընդունելով Քեզանից մեր խնդրանքները՝ նաև մեծ վայելչական փառաբանություն միշտ ի բարձունս առաքենք ամենազոր տերությանդ, Քրիստո՛ս Աստված մեր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
ամեն:
Ավանդությունն ասում է, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ համբարձումից հետո, ամեն այգաբացին Պետրոս առաքյալը հիշում էր իր ուրացությունը և դառնապես արտասվում: Սիրելի Սուրբ Պետրոս առաքյալ, բարեխոս եղիր նաև մեզ համար, որպեսզի մենք էլ ամեն առավոտ, առաջին հերթին հիշենք մեր մեղքերը, զղջանք ու դառնապես լացենք, ինչպես Դու լացեցիր, արդարացար, սրբվեցիր և դարձար Հավատքի Վեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության: Աղաչում ենք Քեզ. բարեխասի՛ր մեզ համար:
Ծովիկ Դավթյան